«10-15 ոստիկաններ հարձակվել էին մի քաղաքացու վրա եւ հարվածում էին նրան մահակներով». ականատես. aravot.am

aravot.am-ը գրում է, որ քիչ առաջ, Երեւանում, Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում միջադեպ է գրանցվել, քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Այդ վայրում են նաեւ Factor TV-ի խմբագիր Արեւիկ Սահակյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Արեւիկ Սահակյանն ահազանգում է, որ երիտասարդներից մեկը փորձել է խլել իր հեռախոսը: Նրա խոսքերով, քաղաքացիական հագուստով այդ անձինք, ովքեր հարձակվել են`սադրիչներ էին:

 Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, ուղղակի լսել է, որ բախումներ են եղել:
Բավական լարված իրավիճակ է, դեռ անհասկանալի է, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է սկսվել ամենը: Ականատեսներից մեկը պատմում է, որ 10-15 ոստիկաններ հարձակվել էին մի քաղաքացու վրա եւ հարվածում էին նրան մահակներով: Հավաքվածները պնդում են, որ ոստիկանները ժողովրդի վրա են հարձակվել: Շտապ օգնության մեքենաներ են մոտենում դեպք վայր: Հավաքված երիտասարդները միմյանց հորդորում են`հանգիստ մնալ, սադրանքների չտրվել: Ականատեսներից մեկն էլ պատմում է, որ երբ ինքն ուզում էր արդեն տուն գնալ, հայտնվում է մի «կեղծ լրատվամիջոց» եւ սկսում մեղադրել ցուցարարերին: «Մենք քիչ առաջ դադարեցրեցինք մեր ուղիղ հեռարձակումը»,- պատմում է Արեւիկ Սահակյանը`հավելելով, որ արդեն պատրաստվում էին բոլոր աշխատակիցներին տուն ուղարկել, բայց ձայներ են լսում: Factor TV-ի գրասենյակը Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում է: «Վազեցի`իջա ներքեւ`տեսնենք, թե ինչ է կատարվում»,- ասաց Արեւիկ Սահակյանը: Այդ ընթացքում որոշ մարդիկ սկսեցին սուլել, ծափահարել, հեգնական արտահայտություններ անել`թույլ չտալով լրագրողին շարունակել պատմել`թե ի՞նչ է տեսել: «Այս լուսաֆորը փորձում էին տապալել…»,- Արեւիկ Սահակյանի բացատրությունները դարձյալ կիսատ մնացին: Մի երիտասարդ էլ փորձում էր համոզել`«մեր համար ենք արել, հեղափոխություն ենք անում»: Ավետիք Իշխանյանն էլ հավաքվածներին հորդորեց` հանրահավաքների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հորդորին հետեւել`գնալ տուն եւ վաղն առավոտյան հավաքվել: Ամբողջությամբ՝ aravot.am կայքում:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու Մեսրոպ Մանուկյանը հեգնեց Արարատ Միրզոյանին․ Միրզոյանը նեղվեց (video) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ․ այդ հրապարակումները կարող են ունենալ քաղաքական շարժառիթներ Վաղը Երևանի հրապարակը կզիջեք,կասեք՝ ի՞նչ ենք զիջել, էս ի՞նչ եք ասում․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին (video) Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում Զախարովան հեգնեց․ «Ու՞ր են փաստերը՝ Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին» (video) Արարատ Միրզոյանի արձագանքը՝ Հայաստան մտած ադրբեջանցի հովվի մասին լուրին (video) Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը Ստեփանավանում իրավիճակը լարված է․․․ համատարած ձերբակալություններով Նիկոլենք ահաբեկում են․ Հովսեփյան (video) Ռուսաստանի խիստ զեկույցը զգուշացում է․ Արթուր Խաչատրյան (video) Ձեր հայրենիքը ո՞րն ա․ լեզվակռիվ Լիլիթ Գալստյանի և Արարատ Միրզոյանի միջև (video) Սա շատ կարևոր փաստաթուղթ է․ Արեգա Հովսեփյանը «նեղը գցեց» Արարատ Միրզոյանին (video) Ռուսների հետ ամենաշատը շփվում եք Դուք, էս ի՞նչ խնդիրներ են․ Մեսրոպ Մանուկյանը՝ Գևորգ Պապոյանին (video) Ախպե՛ր, չի՛ կարելի, Փաշինյանը գիտե՞ք՝ ինչ է անում․․․ Դավիթ Ղազինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am