Ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ, 57-ամյա Դավիթ Թանդիլյանը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել է, որ ապրիլի 15-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում հրկիզել են Կողբ գյոււղի 22-րդ փողոցում գտնվող, իրեն պատկանող «Բիլիարդ» բար-սրճարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բուդաղյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դանիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են վնասի չափն ու դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Բիլիարդ» բար-սրճարանը հաշվառված է «Ջուլիետա Բեգլարյան» ԱՁ-ի անունով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը