Դեր Զոր քաղաքի հայկական եկեղեցին ռումբերից ավերվել է. BBC

25 տարի առաջ Սիրիայի արեւելքում՝ Դեր Զոր քաղաքում, 1915թ. սպանված հայերի հիշատակին նոր եկեղեցի էր օծվել։ Հիմա այդ եկեղեցին ռումբերից ավերվել է, գրում է BBC-ն։ «Այդ եկեղեցում միշտ խաղաղ էր։ Մենք տրվում էինք մեր մտքերին։ Ոչինչ չէր ստիպում արտասվել, ամեն բան պարզ էր եւ զուսպ»,- հիշում է բրիտանահայ գրող Նուրիցա Մաթոսյանը։ Նուրիցայի նախնիները 100 տարի առաջ չար կրակի միջոցով անցած մարդկանց թվում էին։ Նրա պապը՝ Հովհաննեսը, դեռ 1910թ. լքել էր Այնթեփը՝ հիմա Գազիայնթեփ եւ տեղափոխվել Կիպրոս մուսուլմանների ագրեսիայի բռնկումից հետո։ Նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում եւ իր մաշկի վրա էր զգացել հալածանքների սեւ օրերը։ «Եկեղեցու ոչնչացումը շատ մութ պահ է իմ կյանքում։ Ես երբեք չէի մտածում, որ դա կարող է կրկնվել»,- ասում է Նուրիցա Մաթոսյանը։ Նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկվելը այնտեղ ապրում էր մոտ 100 հազար հայ, որոնց մեծ մասը հալածանքները վերապրած հայերի սերունդներն են։ 60 հազարը ապրում էր Հալեպում։ «Շատերի համար Հալեպը սուրբ խոսքի նման մի բան էր, կախարդական բառ»,- ասում է ԱՄՆ-ում ապրող լիբանանահայ պատմաբան Հեղնար Ուոթենփոն։ «Մեր բոլորի ընտանիքները տեղահանությունների ժամանակ անցնում էին Հալեպով։ Ոմանց համար դա վայր էր, որտեղ կարելի էր փրկվել կաշառք տալով կամ ուղղակի անհետանալ այնտեղ»։ Հայ կանայք հաճախ գնում էին բեդվինների մոտ, երբեմն՝ կամավոր, երբեմն էլ՝ ուժով։ Հիմա, երբ բեդվինները գալիս են Հալեպ, գնում են հայերի խանութները, նրանց հաճախ կոչում են խալո՝ մորս եղբայր։ Նրանցից շատերը գիտեն, որ իրենց մայրերը կամ տատերը հայ են եղել։ Նուրիցա Մաթոսյանի ազգականուհին այդ կանանցից մեկն է եղել։ Տարիներ անց ծնողները նրան տեսել էին Հալեպի շուկայում։ «Ծնողները տեսել էին նրան եւ դիմել անունով՝ Պերճուհի։ Նա նույնպես ճանաչել էր ծնողներին, սակայն երեխաների հետ էր, բռնել էր նրանց ձեռքը եւ անհետացել ամբոխի մեջ։ Նա ապրում էր այդ մարդկանց հետ եւ հավանաբար չէր ուզում թողնել երեխաներին»։  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am