Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի հետքերով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու:
Shamshyan.com-ի տվյալներով՝ այդ քաղաքացիներն են՝ Դավիդ Մ.-ն և Արթուր Ա.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել: Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորները դանակահարվել են ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են և թիվ համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանությունը ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ եվս 1 հոգի էլ է դանակահարվել, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, և կան նաև տեղեկություններ, թե ովքեր են դանակահարողները: Նրանք Մերգելյան թաղամասի բնակիչներ են:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը