Ինչու Գասպարյանը չի ներկայանում Կառավարություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկ տեղի ունեցած նիստը ուշագրավ է եղել այն տեսանկյունից, որ դրան առաջին անգամ որպես ՀՀ ՊԵԿ նախագահ մասնակցել է Հովհաննես Հովսեփյանը: ՀՀ կառավարության նիստերում արդեն ձեւավորված ավանդույթ է դարձել, որ նոր նշանակված պաշտոնյաներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շնորհավորում է: Օրինակ՝ երեկ վարչապետը հատուկ շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի նոր ղեկավար Նաիրի Հարությունյանին՝ իր նշանակվելու կապակցությամբ: Սակայն ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակվելու փաստին Աբրահամյանը նշանակություն չի տվել եւ նրան չի շնորհավորել: Այս փաստը լրագրողների ուշադրությունից չի վրիպել: Իսկ թե վարչապետի կողմից Հովհաննես Հովսեփյանն ինչու է նման «հատուկ» վերաբերմունքի արժանացել, կարծում ենք՝ առաջիկայում պարզ կդառնա: Ի դեպ, կառավարության վերջին երեք նիստերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում: Նրա փոխարեն նիստերին ներկա է լինում տեղակալը` Վարդան Եղիազարյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Վլադիմիր Գասպարյանի չմասնակցելու պատճառների մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Որպես կանոն՝ ՀՀ ոստիկանապետը մասնակցում է, իսկ եթե ծառայողական անհրաժեշտությունից ելնելով չի կարող մասնակցել, նախապես իրազեկում է ՀՀ կառավարությանը»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am