«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի և նրա տեղակալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում:
Բանն այն է, որ Վահագն Հարությունյանը վստահ է, որ Աղվան Հովսեփյանի թոշակի գնալուց հետո ինքն է դառնալու քննչական կոմիտեի ղեկավարը, իսկ քանի որ Հովսեփյանը չի շտապում հեռանալ, Վահագն Հարությունյանը որոշել է արագացնել այդ գործընթացը: Նա մի քանի աղմկոտ գործերով, այդ թվում՝ Ալավերդցի Վահագի գործով մի շարք ուշագրավ մանրամասներ է հավաքել և զեկուցել «վերևներին»՝ ցույց տալու համար, որ Աղվան Գառնիկիչը շատ դեպքերում որոշակի շահագրգռվածությունից ելնելով՝ «ջրել» է գործերը: Ի դեպ, հենց Վահագն Հարությունյանի համառ ջանքերի արդյունքում կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, ով ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ էր պարգևատրվել Աղվան Հովսեփյանի կողմից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը