Ֆրանսիայի հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.«Պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի:Տպավորություն է, որ ոստիկանությունը չի հարձակվելու, սակայն պետք է պատրաստ լինենք հնարավոր ցանկացած զարգացման »։
Նա նշել է, թե վարժություններ են անելու, որ անհրաժեշտության դեպքում շտապ հավաքվեն։
«Իմ Քայլը» շարժման երթի մասնակիցները, որոնք արգելափակել են Ֆրանսիայի հրապարակը, ակտիվորեն պատրաստվում էին գիշերելու:Ֆրանսիայի հրապարակում նրանք վառարան էին տեղադրել, այս տարբերակով փորձելով ն դիմակայել ցրտին:
Նշենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների նստացույցի կապակցությամբ։ «ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչեւ 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, եւ չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը