Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանը իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային՝ դեմքի շրջանում կապկտուկներով, դուրս են բերել բժիշկները և ասել, որ անդաստիարակ երեխա ունի, և չի թողնում սկսեն վիրահատությունը:
Shamshyan.com-ի թղթակցի հարցին ի պատասխան Ն. Խաչատրյանը ասաց.
-Երեխայիս առավոտյան ժամը 09:00-ին տարել ենք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ պետք է նշիկների (գլանների) վիրահատություն կատարեին: Նախորդ օրը և այսօր անալիզներ էինք հանձնել և ամեն բան նորմալ էր վիրահատելու համար: Ժամը 10:00-ին պայմանավորվածության համարձայն՝ երեխային տեղափոխեցին վիրահատարան:
Վիրահատությունը սկսելուց կես ժամ անց բուժքույրը՝ ոմն Զոյա, բարկացած դուրս եկավ վիրահատարանից և ինձ ասեց, որ անդաստիարակ երեխա ունեմ, չի թողնում սկսենք վիրահատությունը ու որդուս դեմքին բազում կապտուկներով և ուժասպառ վիճակով տվեց իմ գիրկը: Ես բարկացած գնացի գլխավոր բժշկի մոտ, որ իմ բողոքն արտահայտեմ, սակայն նա միայն կանչեց բուժքույրին, նրան մի քանի բան ասեց ու ճանապարհեց:
Հեռախոսազրույցի ընթացքում նա նաև ասաց, որ գտնվում է Ոստիկանության Կապանի բաժնում և հանցագործության վերաբերյալ հաղորդում է տալիս: Խնդրեց, որ նման անմարդկային և երեխայի հոգեբանական հմտություններին չտիրապետող բուժանձնակազմը հեռացվի աշխատանքից և արժանանան իրենց համապատասխան պատժին:
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը