Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիմնական շեշտը դրել է Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիների բացթողումները ջրի երես հանելու վրա: «ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մաֆիոզ իշխանությունից ազատագրվելու կարիք ունի ժողովուրդը, և մենք նվիրած ենք այդ ազատագրման նպատակին. այո, սա ազատագրության ժամն է: Մենք ՀՀ քաղաքացուն ասում ենք՝ սիրելի հայրենակից, քայլ արա, մերժիր Սերժին: Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հեռացել է իշխանությունից ու մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ վերադառնա, դրա համար էլ ասում ենք՝ քայլ արա, մերժիր Սերժին»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պարգևներին, եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի պաշտոններին՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը մտահոգված է սեփական ընտանիքի բարեկեցությամբ, այլ ոչ՝ ժողովրդի խնդիրներով:
«Սերժ Սարգսյա՛ն, դու քանդել ես մեր առաջնագիծն ու անվտանգությունը, դրանո՞վ ես անփոխարինելի: Դու միայն կարողանում ես ապահովել քո անձնական անվտանգությունը զրահապատ մեքենայի մեջ, որի վրա ես 300 հատ թռուցիկ շպրտեցի»,- հավելեց նա:
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը