«Իմ քայլը» արշավի մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ (տեսանյութ)

«ԻմՔայլը» նախաձեռնության անդամները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ րոպեներ առաջ մտան Երևան: «Մենք անցանք 200 կմ՝ 306 000 քայլով: Կեցցենք մենք, ժողովուրդը»,- հայտարարում էր   Փաշինյանը: Երևան մտնելուն պես քայլարշավի մասնակիցները գոչեցին՝ «Քայլ արա, մերժիր Սերժին, քայլ արա, մերժիր Սերժին»: «Կապ չունի՝ քանի մարդ կլինի Ազատության հրապարակում, մենք գործողություններ ենք ձեռնարկելու: Կլինենք 5 հոգով, կանեն էնպիսի գործողություն, որ ի վիճակի է անել 5-ը, 100 հոգի՝ կանենք այդքանով, 10. 000 հոգի կլինի, կանենք իշխանափոխություն»,- Երևանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց  ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ծավալուն ելույթ է ունենալու Ազատության հրապարակում: «Շուրջօրյա լինելու ենք հրապարակում, թե հիմա նստած կլինենք, թե կանգնած, էդ տեխնիկական հարց է: Գիշերելու ենք հրապարակում, մինչև ինչ-որ հանգուցալուծում»,- ասել է նա: «Ես իմ ելույթում կանդրադառնամ, թե ինչի ա բերել Հայաստանին պետական շահը: Սերժ Սարգսյանի պետական շահը փեսայի դոշից մեդալներ կախե՞լն ա, թե՞ սեփական եղբորը Հայաստանի հանքարդյունաբերության ստվերային կառավարիչ նշանակելը, թե՞ էն մյուս եղբորը Մատենադարան նվիրելը: Թե՞ Հայաստանի թիվ 1 առանձնատունը սեփական ընտանիքի սեփականությունը դարձնելը: Թե՞ 80-ականների զենքով կռվելը: Թե՞ 800 հեկտար տարածք զիջելը»,-թվարկում է  Փաշինյանը: Դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանը չի տվել Ազատության հրապարակում գիշերելու թույլտվություն, Փաշինյանը պատասխանել է. «Եթե Տարոն Մարգարյանենց հայաթում պատրաստվեինք գիշերելու, թույլտվություն կվերցնեինք, բայց պատրաստվում ենք մեր մայրաքաղաքի հանրային վայրում գիշերել, որևէ մեկի թույլտվությունը չունենք: Հավաքների ազատության մասին օրենքն ամեն ինչ կարգավորել է... Կուզենանք վրան դնել, կդնենք, չէ, չենք դնի»: #ԻմՔայլը արշավի մասնակիցները շարժվում եմ դեպի Ազատության հրապարակ:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am