Վերանայենք մեր մոտեցումները. Զարուհի Փոստանջյանը ՊՆ-ի մոտից կոչով դիմել է

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր ղեկավարած քաղաքական ուժի անունից Պաշտպանության նախարարության մոտ դիմել է զինվորականությանը: Կոչը ներկայացնում ենք առանց փոփոխության. «Այսօր ձեր ջանքերի եւ խիզախության շնորհիվ՝ մեր Հայրենիքը պաշտպանվում է: Դուք, լինելով զինվորական գործի գիտակը՝ ապահովում եք հայ ազգի անվտանգությունը: Դուք կատարել եք եւ շարունակում եք կատարել ձեր պարտքը, սակայն մենք՝ մեր պետության քաղաքական կառուցվածքի կարեւոր մաս կազմող հատվածը` քաղաքացիներս, քաղաքական որոշումների ընդունման եւ իրագործման մասնակիցներս՝ տարիներ շարունակ թերացել եւ ձախողել ենք: Երկու տասնամյակից ավելի մենք չենք կարողանում հաղթահարել քաղաքական անմեղսունակությունը, ինչն այսօր դարձել է լուրջ խոչընդոտ արդի Հայկական պետականության պաշտպանունակության եւ տարածքային ամբողջականության համար: Արդի Հայկական պետականության զինված ուժերը` ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց լինելով, որն ապահովում է մեր երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգության զինված պաշտպանությունը, Սերժ Սարգսյանի կողմից կատարած դավաճանության, իշխանության յուրացման եւ վնասարարության պատճառով լիարժեք չեն կարողանում իրականացնել իրենց առաքելությունը: Իշխանության յուրացման հետեւանքով Հայկական զինված ուժերը քաղաքական հարցերում անգամ չեն պահպանել չեզոքություն եւ ապօրինի գործողություններ են իրականացրել 1996 եւ 2008 թվականներին: Մեր երկրում առկա քառորդդարյա բռնակալական համակարգը, «պատերազմող երկիր» ձեւակերպումը դարձնելով վահան եւ արդարացում իր ապաշնորհ եւ անօրինական գործունեության համար, հյուծում եւ մաշում է մեր ազգի հնարավորությունները: Բռնակալության ռազմական հայեցակարգը եւ քառորդդարյա քաղաքականությունը մերժել են`

  • սեփական արտադրության զենքեր ունենալու հնարավորությունը,
  • Ադրբեջանից զենքերի առգրավումը,
  • մեր բանակը համապատասխան մրցունակ սպառազինությամբ համալրելը,
  • Նախիջեւանի, Դաշտային Արցախի ու Ուտիքի զավթման վերացումը որպես ռազմաքաղաքական խնդիր դարձնելը եւ բռնազավթման վերացումը:
1994 թվականի զինադադարը եւ հետագա քաղաքական անգործությունը, ապա՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը վկայությունն են քաղաքական ապաշնորհության եւ դավաճանության: 2016 թվականի պատերազմն ի ցույց դրեց արդի Հայկական պետականության ռազմաքաղաքական վերնախավի դավաճանությունը, անփութությունը եւ ապաշնորհ լինելը: Մենք՝ հայերս, լինելով հինավուրց ռազմի ժողովուրդ, այս ապաշնորհ քաղաքականության հետեւանքով այսօր ստիպված խուսափում ենք զինվորագրվելուց, քանի որ մեր ազգային զինված ուժերում ծառայողները չունեն Հայկական պետականության պաշտպանության երաշխիքները՝ թե՛ իրենց առջեւ դրված խնդիրների լուծման եւ թե՛ իրենց կյանքի ու սոցիալական ապահովագրության համար: Սիրելի զինվորականներ, Զինվորագրվելու, զինվորական դառնալու ցանկությունը եւ կոչումը արդի Հայկական պետականությունում դարձել է ոչ գրավիչ ու պահանջված ոչ թե այն պատճառով, որ մեր ազգը, դուք քիչ հայրենասեր ենք, իհարկե ոչ: Պատճառն այլ տիրույթում է` շարքային զինակոչիկից մինչեւ գեներալ դուք չեք ստանում համապատասխան արժանավայել վարձատրություն, դուք պաշտպանված չեք օրենքի ուժով եւ, իհարկե, ամենակարեւոր պայմանը՝ ձեզ արգելել են իրականացնել կանխարգելիչ ու ազատագրական ռազմական գործողություններ: Ռազմական գործիչները գիտեն, որ երկրի պաշտպանունակության համար կարեւոր պայման է նաեւ պետության ռազմական հայեցակարգի կենսունակությունը: Արդի Հայկական պետականությունն իր ռազմական հայեցակարգն ընդունել է 2007 թվականին, որտեղ ամրագրել է, որ Դոկտրինն ունի պաշտպանողական բնույթ: Այսպիսի սկզբունքի վրա հիմնված հայեցակարգը համալրել է այն կոպիտ սխալները, որոնք շարունակում են վնաս պատճառել արդի Հայկական պետականությանը: Այս գործող ռազմական Դոկտրինի սնանկ լինելն ապացուցվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս քաղաքականության պատճառով մենք ունեցանք կորուստներ` հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ, սպանված ու խոշտանգված խաղաղ բնակիչներ, տարածքային կորուստ՝ շուրջ 800 հեկտար, Թալիշ գյուղի անկում եւ Լելե Թեփե բարձունքի կորուստ: Այսպես, արդի Հայկական պետականության ռազմական Դոկտրինի սնանկությունը կայանում է հետեւյալում.
  • 1991 թվականին միասնական անկախ պետականության փոխարեն՝ առանձին Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների հռչակում:
  • Ադրբեջանի կողմից հարձակման եւ ցեղասպանությանն ի պատասխան՝ Հայրենիքի ազատագրման (Դաշտային Արցախի, Ուտիքի եւ Նախիջեւանի) փոխարեն՝ Գետաշենի, Շահումյանի եւ Արծվաշենի հանձնում ու կասկածելի միանձնյա բանակցությունների վարում:
  • 1994 թվականին Ադրբեջանին կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ ստորագրել պարտադրելու փոխարեն՝ զինադադարի կնքում:
  • Կանխարգելիչ ռազմական հայեցակարգի ընդունման փոխարեն՝  պաշտպանողական հայեցակարգի ընդունում:
  • Ադրբեջանի նկատմամբ ռազմական նախազգուշական գործողություններ իրականացնելու փոխարեն՝ անգործության դրսեւորում, նահանջ, եւ գրեթե ամեն օր՝ զոհերի ու վիրավորների առկայություն:
Ռազմական դոկտրինը՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա, հնարավորություն է տալիս կանխարգելիչ գործողություններով արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Նախազգուշական եւ կանխարգելիչ ռազմական գործողությունների օգտագործումն էր, որ գործնական լուրջ օգուտ բերեց մեր Արցախյան հաղթանակում: Հայրենիքի ազատագրման գործողություններն էին, որ թշնամու հարձակումները հեռացրեցին Կապանից եւ Ստեփանակերտից: Ազատագրական ընթացքը կասեցվեց 1994 թվականին: Բռնակալությունը մեզ պարտադրեց 1994 զինադադարը եւ վեճի առարկա դարձրեց ազատագրված եւ վերամիավորված մեր Հայրենիքի արցախյան հատվածը: Բռնակալական համակարգը չբացառեց օտար զինված ուժերի առկայությունը մեր սահմաններին: Բռնակալական համակարգն ի զորու չեղավ հայկական զինված ուժերով պաշտպանել մեր հայրենակիցներին Սիրիայում: Այսօր առավել, քան երբեք, պետք է միասնաբար վերանայենք մեր մոտեցումները եւ դիրքորոշումը` հաստատելու երկարատեւ խաղաղություն: Թշնամական Ադրբեջանի զսպումը եւ նրա կողմից անհանդուրժողականության դրսեւորումները կարող ենք կասեցնել միայն՝ ազգային զինված ուժերն արդիականացնելով, բանակը համալրելով պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների կազմով, շարքային զինակոչիկից մինչեւ գեներալ տրամադրելով՝ համապատասխան, արժանապատիվ վարձատրություն եւ օրենքի ուժով պաշտպանության երաշխիքներ: Եվ իհարկե, պետք է առաջնորդվենք ռազմական Դոկտրինով՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա` կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ: Սիրելի զինվորականներ, Ձեր ցանկությունները միշտ եղել են համեստ, եւ դուք՝ ձեր համեստությամբ, եւ միեւնույն ժամանակ՝ հերոսությամբ, դիմագրավել եք մարտահրավերները, եւ հենց դուք էիք, որ նորից կանխեցիք աղետը` 2016 թվականի ապրիլին: Սակայն արդի Հայկական պետականության վերնախավը ձեր համեստ ցանկությունների ու խելամիտ առաջարկների հետ հաշվի չնստեց եւ կասկածի տակ դնելով մեր հնարավորությունները՝ մեզ հասցրեց այսօրվա տագնապային իրավիճակին: Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները եւ դրանց ոչ լիարժեք` համալիր լուծմամբ չպատասխանելը մեզ դարձրել են անպաշտպան: Եկել է ձեր հստակ դիրքորոշումը հայտնելու պահը մեր ազգային զինված ուժերի գործունեության վերաբերյալ` արդիականացնելու եւ հարձակողական ռազմավարության վրա կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ՝ ռազմական Դոկտրինով հանդես գալու: Սա՛ է բաժանարար գիծը՝ գործող բռնակալությունից: Սա՛ է սահմանումը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական կառուցվածքի համար: Սիրելի զինվորականներ, Արդի Հայկական պետականությունում դո՛ւք եք, որ հանձնեցիք քննությունը, Հայկական զինված ուժե՛րն են, որ, որպես պետության քաղաքական կառույց, չնայած սնանկ ռազմական Դոկտրինի, չնայած իրավական եւ սոցիալական երաշխիքների բացակայության՝ ցուցադրեցին կենսունակություն: Իհարկե, մենք խոնարհվում ենք ձեր առջեւ, բայց նաեւ պահանջում՝ մասնակիցը դառնալ Հայկական զինված ուժերի արդիականացման գործընթացին եւ նոր ռազմական Դոկտրինի ընդունմանը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական համակարգում»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am