ՀՀԿ-ում էլ են սպասում 13-ի հանրահավաքին. Փաշինյան

#ԻմՔայլը արշավի անդամները երեկ արդեն Կոտայքի մարզում էին: Նրանք գիշերը ճամբար խփեցին Պտղնի գյուղի մոտակայքում, իսկ այսօր երեկոյան կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ էլ կմեկնարկեն շուրջօրյա հանրահավաքները: Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, #ԻմՔայլը նախաձեռնության անդամները կլինեն Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, որտեղից անցնելով Թբիլիսյան խճուղին, Ազատության պողոտան եւ Տերյան փողոցը կհասնեն Ազատության հրապարակ: Հայկական Ժամանակի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, մանրամասնելու են բոլոր սցենարները: - Պարոն Փաշինյան, արդեն 13-րդ օրն է, որ շարունակվում է քայլարշավը: Ի՞նչարդյունքների եք հասել այս օրերի ընթացքում: - Արդյունքները կամփոփենք վաղը, Ազատության հրապարակում: Ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք ենք սկսելու, իսկ այս ընթացքում քայլարշավն անցել է քաղաքացիների համատարած քաջալերանքի պայմաններում: - Պարոն Փաշինյան, վերջնական ե՞րբ եք ներկայացնելու ճանապարհային քարտեզը, քանի որ նշել եք՝ շատ մարդկանց դեպքում այլ գործողություններ են սպասվում, քչիդեպքում՝ այլ: - Ասել ենք, որ լինելու է գործողություն՝ խաղաղ քաղաքական անհնազանդության գործողություններ: Անկախ նրանից, թե քանի մարդ կլինի հրապարակում: Մեր ստացած ազդակները մեզ հուշում են, որ ունենալու ենք ուժեղ Ազատության հրապարակ: - Այսինքն ե՛ւ բազմամարդ հրապարակ ունենալու պարագայում եք ԱԺ-ի մուտքերըփակելու, եւ հակառակ պարագայու՞մ: - Ազգային ժողովի շենքը շրջափակելը միակ գործողությունը չէ, որ մենք նախատեսում ենք: Բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ կան եւ մենք Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, կմանրամասնենք: - Ոստիկանությունն արդեն արձագանքել է Ազգային ժողովի մուտքերը փակելու ձեր հայտարարություններին, այս գործողությունները համարելով հակաօրինական՝ հորդորելէ չոտնահարել մյուս քաղաքացիների իրավունքները: Այս զգուշացումից ի՞նչհետեւություններ եք անում: - Ես ասել եմ, որ մեզ հնարավոր չէ զգուշացնել, ինձ չի հետաքրքրում, թե ոստիկանությունն ինչ է ասում: - ՀՀԿ-ն ԳՄ նիստից հետո ոչ պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Սպասելի՞ էր սա, թե՞ կարծում էիք, որվերջին պահին ուրիշի անունը կտան: - Շատերն ասում էին, որ այդպիսի բան չի լինելու, բայց մենք հայտարարում էինք, որ այդպիսի բան է լինելու: Այստեղ հետաքրքիրն այն է, որ երեկ Գործադիր մարմնի նիստում նրանք պաշտոնապես այդ հայտարարությունը չարեցին եւ սա նշանակում է, որ նրանք էլ են սպասում ապրիլի 13-ի հանրահավաքին: Սա նշանակում է, որ նրանք չունեն նախկին վստահությունը, եւ ես այս առումով քաղաքացիներին կոչ եմ անում՝ լինել Ազատության հրապարակում, որովհետեւ ՀՀԿ-ականների այս զգուշավորությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հասկանում են՝ եթե տեղի ունեցավ քաղաքացիների կամարտահայտում, ապա իրենց պլանները չեն կարող իրագործել: - ՀՀԿ-ում այն կարծիքին չեն, որ փոշմանել եւ փողոց դուրս գալը քաղաքականկատեգորիա է: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ փոշմանելու օրըմիայն ընտրության օրն է: - Երբ քաղաքացին իր կամքը կարտահայտի Ազատության հրապարակում, մենք բոլորս ամեն ինչ կտեսնենք եւ մեր բոլորի աչքի առաջ ամեն ինչ տեղի կունենա եւ ՀՀԿ-ն իր իշխանությունը կկորցնի: - Մինչ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, նախօրեին Freedom House-ը զեկույց է հրապարակել, որտեղ ՀՀ-ին դասել էավտորիտար դարձող երկրների շարքում: Ընդգծվել է նաեւ իշխանությաններկայացուցիչների կապը կոռուպցիոն գործարքների մեջ: Այս զեկույցիցիշխանությունը կզգոնանա՞: - Նրանք կզգուշանան ՀՀ քաղաքացիների կամքից, ուրիշ ոչ մի բանից չեն զգուշանա: Երբ կլինեն հարյուր հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում, նրանք ի վերջո կկորցնեն իրենց իշխանությունը:   Հարցազրույցն ամբողջությամբ՝«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am