Ալիեւը ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80-ից ավելի տոկոսը: Եվրոպական կառույցների դիտորդները նախատեսում են հրապարակել իրենց զեկույցը:
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 12-ին թեւակոխեց իր պաշտոնավարման 4-րդ շրջանը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:
Ըստ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ալիեւն ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 86,03%-ը:
Նշենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել եւ հարցականի տակ էին առել անցած ընտրությունների օրինականությունը, ինչպես նաեւ՝ հայտնել հավաքների եւ մամուլի ազատության սահմանափակման մասին:
Մինչ եվրոպական կառույցների դիտորդները նախատեսում են հրապարակել իրենց զեկույցը՝ չորեքշաբթի օրը անցկացված ընտրություններում քվարկելուց անմիջապես հետո Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի քաղաքացիներին `իր վարչակազմի ձեռքբերումների եւ հաջողությունների օգտին քվեարկելու համար:
Երկու սահմանադրական բարեփոխումների միջոցով իր իշխանությունն ամրապնդած Ալիեւի կողմնակիցները Բաքվի կենտրոնական փողոցներում տոնում էին նրա հաղթանակը:
Արեւմտյան փորձագետների կարծիքով՝ թեեւ նավթով հարուստ հետխորհրդային Ադրբեջանին հաջողվել է բարգավաճել անկախացումից հետո՝ նավթի գների համաշխարհային անկումը բացասաբար է ազդել Ադրբեջանի տնտեսության վրա:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը