Արդեն 40 րոպեից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը և երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի փակման պատճառը կայանում է նրանում, որ բեռնատար վարորդները բողոքում են կապի և տրանսպորտի նախարարությունից, քանի որ արդեն մի քանի օր է, նախարարության աշխատակիցները խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։ Այս պահին ճանապարհը փակած անձանց հետ բանակցում են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, Աշխատարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհը չբացել, անգամ գիշերը նստացույց անել։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը