Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ և միաձայն (92 կողմ) ընդունեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հիվանդանոցներին ևս դեղ ներկրելու հնարավորություն տալ։
Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ դաշինքն օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկի՝ պայմանով, որ բուժական հաստատություններին դեղերի ներկրման իրավունք վերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայություններին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հայտարարեց, որ «Ելքը» կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ ենթադրվում է, որ դեղերի ինքնարժեքը կընկնի:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի հիվանդանոցներին, որոնք ունեն դեղը պահելու վայր, տանք հնարավորություն ՀՀ դեղ ներմուծել ուղիղ՝ առանց մեծածախ գնորդին դիմելու», - նախորդ օրը օրինագիծը ներկայացնելիս հայտարարել էր հիմնական զեկուցող ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ պատասխանեց, թե իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որ երկրորդ ընթերցմամբ նախագծում փոփոխություն կարվի և կամրագրվի, որ հիվանդանոցներին դեղերի ներկրման իրավունք կվերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայություններին:
Նա նշեց, որ հակառակ պարագայում իրենք երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծին դեմ կքվեարկեն:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը