Թուրք-իրանական լարում է հասունանում

Միջնորդ դառնալու Թուրքիայի փորձը դատապարտված է ձախողման ճգնաժամը Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում սպառնում է բացասաբար ազդել տարածաշրջանի մուսուլմանական երկրների վրա։ Իրանում մամուլը Թուրքիայի նախագահ Էրդողանին է մեղադրում հայտնի շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի համար: Հիշեցնենք, Շեյխ Ալ-Նիմրը մահապատժի էր ենթարկվել Սաուդյան Արաբիայում հունվարի 2-ին, ինչից հետո Իրանի և արաբական մի շարք երկրների հարաբերությունները խիստ լարվեցին: Թուրքիայի նախագահը հրաժարվել էր դատապարտել կատարվածը՝ երկու խոշոր սուննի մեծամասնությամբ պետությունների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավման ֆոնին: Դրանից բացի Էրդողանը մահապատժից օրեր առաջ էր այցելել Էլ-Ռիյադ ու բանակցություններ վարել Սալման թագավորի հետ, ուստի իրանական մամուլը կապ էր շոշափել այս իրադարձությունների միջև: Թուրքիան կանչել է Իրանի դեսպանին՝ պահանջելով դադարեցնել հաղորդագրությունների հրապարակումը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցը կապում են թագավորությունում մահապատիժների հետ: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի պետական կառույցներին մոտ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնք մեր նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցը կապում են այդ երկրում մահապատիժների հետ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Էրդողանը Սաուդյան Արաբիա էր այցելել դեկտեմբերի վերջին, իսկ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել է 47 մարդու մահապատժի մասին, այդ թվում՝ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի: Սակայն Իրանը հերքել է Թուրքիայի պնդումները՝ իր դեսպանին ԱԳՆ կանչելու մասին՝ նշելով, որ դա եղել է դեսպանի սեփական ցանկությամբ: Իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյային, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, թե թուրքական կողմի հայտարարությունը «սուտ է»: Համաձայն աղբյուրի՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիղդելին ինքն է խնդրել հանդիպել, որպեսզի բացատրի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի վերջին իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է գերատեսչություն՝ բացատրություն տալու իրանական մամուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցելության վերաբերյալ տեղեկությունների վերաբերյալ։ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների նորմալացման գործում միջնորդ դառնալու Թուրքիայի հնարավոր փորձը դատապարտված է ձախողման՝ կարծում է թուրքական Star պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքական հարցերի փորձագետ Ահմեթ Թաշգետիրեն։ Իրանը չի ընդունի Թուրքիայի այդ նախաձեռնությունը, քանի որ երկուսի միջև կան լուրջ տարաձայնություններ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով՝ Trend-ի հետ զրույցում ասել է Թաշգետիրեն։ Էրդողանը սկսել է «քաղաքացիական պատերազմ» Մինչ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների սրման ֆոնին Թուրքիան նոր «խաղեր» է նախաձեռնում` շարունակվում է քննադատությունը այսօրվա Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքի առիթով: Frankfurter Rundschau-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առանց որևէ անհրաժեշտության կասեցրել է քրդերի հետ խաղաղ կարգավորումը, հակամարտության հավելյալ օջախ է ստեղծել Մերձավոր Արևելքում և այժմ պետք է պատասխան տա դրա համար։ Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1990-ական թվականների սկզբի սարսափելի ժամանակները, երբ քրդերի հետ պատերազմը թեժ ժամանակներում էր։ Թուրքական բանակը երկրի հարավ-արևելքում դրսևորում է անհամաչափ դաժանություն, զինվորները չեն հասցնում տեղափոխել սպանվածների դիակները։ Մյուս կողմից էլ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) պատանդներ է վերցնում, բարիկադներ է կառուցում և սպանում է նրանց, որոնք չեն ցանկանում անցնել իր կողմը։ Էրդողանի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է այնքան, «քանի դեռ չեն ոչնչացվել բոլոր ահաբեկիչները»։ Դա արատավոր շրջանակ է, որը խախտելը շատ բարդ է, և տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է Էրդողանի վրա, որը ընտրությունների շեմին սկսել է «քաղաքացիական պատերազմ»՝ իր կողմ գրավելու համար ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին։ Եվրոպան պետք է, հատկապես, շահագրգռված լինի արյունահեղության դադարեցման համար, և պետք է ճնշում գործադրի Էրդողանի վրա։ Սակայն ԵՄ-ի առաջնորդները վերջին շրջանում վախենում են քննադատել Անկարային, քանի որ Թուրքիան նրա ու փախստականների միջև միակ «սահմանային կետն» է։ Ինչպե՞ս է Թուրքիան վերադառնում դեպի եվրաինտեգրման ուղի Թուրքիայի համար զարգացման առաջնահերթություն պետք է լինի Եվրամիության մեջ ինտեգրումը, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը: Խոսելով ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած գիտական համաժողովին, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից վերջին տասնամյակում արձանագրված զարգացումը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ԵՄ անդամակցության գործընթացի: «Մենք շնորհակալ ենք այդ գործընթացի համար և կարծում ենք, որ այն անհրաժեշտ է վերակենդանացնել, քանի որ այն միակ ճանապարհն է օրենքի գերիշխանության, ժողովրդավարության և ամուր պետականության կառուցման համար», – հայտնել է Շիմշեքը: Վերլուծաբանների կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն շեղվել էր նախկինում դեպի ԵՄ բռնած իր ուղուց` վտանգելով երկրի ներսում ժողովրդավարությունն ու կայունությունը: Նախկինում Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Էթյեն Մահչուփյանը կարծում է, որ Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ է հասկանալի լինել իր երկրի քաղաքացիների համար: Մահչուփյանը հրաժարական տվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915թ. հայերի կոտորածը ցեղասպանություն էր: «Մարդիկ ակնկալում են, որ կառավարությունը երկու ոտքի վրա կքայլի, որի մեկ ոտքն ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ մյուսը՝ բնակչության համար դրական քայլերը», – նշում էր Մահչուփյանը: Իսկ Ամերիկյան Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերն ընդգծում է, որ ներկայումս Թուրքիայի համար կարևորագույն խնդիրը պետք է լինի կայունության պահպանումը: «Կայունության խնդիրը առաջնահերթ ուղղությունն է լինելու», – ավելացնում է Ուոքերը: Փախստականների ճգնաժամի հետևանքով, այսպիսով, ԵՄ երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունները կրկին սերտացան, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ուղի: Իհարկե, Թուրքիայի բոլոր հարևանները, այդ թվում և Հայաստանը կշահեին` սահմանակցելով կայուն և զարգացած ԵՄ անդամ Թուրքիայի հետ, բայց արդյոք Էրդողանի Թուրքիան այն պետությո՞ւնն է, որը համամարդկային արժեքների կրող է: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am