19-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազի և էլեկտրասյունը, տապալել այն և բախվել շենքի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Էդգար Աբրահամյանը Կարապետ Ուլնեցի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes 320 մակնիշի 22 GR 211 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի սյանը, այնուհետև տապալել էլեկտրասյունը և բախվել է Մ. Ավետիսյան փողոցի թիվ 70/1 շենքի պատին՝ վնասելով նաև գազահաշվիչի երկաթե տուփը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից ՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ և «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։ Ավտոմեքենան քարշակի միջոցով մեծ դժվարությամբ դուրս բերվեց վթարի վայրից և տեղափոխվեց անվտանգ վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am