Նազենի Հովհաննիսյանին հետևից հայհոյել են.ինչպես է արձագանքել նա

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ երեկ տհաճ միջադեպ է եղել, որին նա անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. Էսօր ընկերուհուս այցի էի եկել, Էրեբունի բժշկ. կենտրոն, լավ առիթ ունենք, շուտով երեխա է ունենալու։ ԲԱՅՑ, մեքենայով եկա , կայանեցի, իջա,քայլերս ուղղեցի դեպի մուտք, երբ հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք, ու բա թե «գայիր մի հատ նկարվեինք այ քո մ..ք…………»( ներողություն տհաճ մանրամասների համար(( Չկարողացա «չլսել», ասում եմ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ՞ ձեր խոսքերի համար, գոնե հասկանում եք՞ ինչ եք ասում, կամ ԻՆՉԻ ԵՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴՈՒՔ…ԹԵ՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվում՞։ Ասում եմ հասկանում եք՞ որ էստեղ ԿԱՆԱՅՔ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ ԵՆ, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների…( Ինձ նրանցից մեկն ասաց դե լավ,լավ,գնա արդեն( իբր քանի հանգիստ ենք, վախեցնում են էլի..) … Դե ԲԱՎԱԿԱՆ Է ԷԼԻ, լռելու ճար չկա , էստեղ դնում եմ տվյալ «տղաներին», նրանց նկարեցի արդեն վերևի հարկից, մեքենայի համարը, հուսալով որ սա դաս կլինի մնացած բոլորին, ովքեր որոշեն հայհոյել, վիրավորել, ու դրանով բռնանալ որևէ ԱՂՋԿԱ, լինի փողոցում, պատահական, տաքսու մեջ, հետիոտն թե աշխատակից,,,Իրենց կանանց վրա ձեռք բարձրացնող ամուսին կոչվածներից մինչև փողոցում իրենց գռեհկություն թույլ տվող վախկոտ կենդանիներ։ Հ.Գ.Բակում լիքը տղամարդիկ էին,,մեկը ծպտուն չհանեց, երևի իրենց մտածողությամբ. դե « քֆուր էր տվին էլի, հո մարդ չեն սպանել»(( ահավոր ցավալի է, որ «Դրոգապան Յագորի» պատմությունից մի խազ անգամ չենք աճել(( (Նար- Դոս) Հիշեցի, մի դեպք. Մայրս, լույս իջնի հոգուն, երբ դեռ ողջ էր, հորս հետ կանգառում երթուղայինի սպասելիս մի մարդ բարձրաձայն սկսել էր հայհոյել, Հայրս՝ 70 տարեկան մարդ սաստել էր, թե կանգառում կանայք կան,և ԻՄ ԿԻՆՆ Է, ՈՎ Է ձեզ իրավունք տվել հայհոյելու։ …Ես իմ Հոր աղջիկն եմ, մենք Քույրերով սովորել ենք մեզ պաշտպանել, ու էսպիսի բաները որևէ ձևով մարսելի չեն, քանի դեռ օրենք չկա՝ մարդուն պաշտպանող, ուրեմն Բակի օրենքով էլ կանայք պիտի իրենց պաշտպանեն։ ՀԵՐԻՔ Է ԱՐԴԵՆ։ մի բան էլ, եթե էս 4-5 տղայից մեկն իրեն նման բան է թույլ տալիս ու մյուսները չեն սաստում կամ միանգամից բերանը փակում,ուրեմն իրենք էլ էդպիսին են, իրենց ստեղծած «ընտանիքն» էլ, վարակ են!

Շնորհակալություն հիվանդանոցի անվտանգությանը, որն անմիջապես իմ ասելուց հետո արձագանքեց, բայց էլ ինչ, ահավոր վիճակում մտա հիվանդասենյակ, զզված էս իրականությունից։  
Տղամարդու համարձակությունն որակը կնոջը պաշտպանելու և մեծարելու մեջ է, ոչ թե վիրավորելու։ Վերջերս հաճախ եմ բախվում դեպքերի, երբ ամենաթողությամբ վարակված որոշ «տղաներ » իրենց հայհաոյախառը պահելաձով կարծում են, թե «տղամարդ են»։ Ձեզ Մայր է բերել, նրան հարգելով՝ ձեզ ու մնացած մարդկանց պետք է հարգեք։ Գիտեմ որ շատ աղջիկներ վախենում են բարձրաձայնել իրենց հետ պատահածների մասին, բայց ես չեմ լռի։ Վախենալ պետք է անկիրթ ու տականք տեսակի շատացումից, ոչ թե… Հ.Գ. Իմ միջավայրում իսկական տղաներ դեռ կան, ու Փառք Տիրոջ որ նրանք կան, ու պինդ ողնաշար ունեն։ Բայց ափսոս, որ որոշ թափթփուկներ պղծում են Հայրենիքի հողն իրենց ներկայությամբ և անբարո վարվելակերպով։ Հիշեք. Կինը՝ ձեր Մայրն է, քույրն է, երեխան է, տատիկը կամ հորաքույրն է, մորաքույրն ու ապագա սիրած աղջիկը կամ հարսնացուն, ձեր ԿԻՆԸ ի վերջո, որին գուցե փողոցում անհարկի մի ուրիշ տղա ձեզ պես վիրավորի? ուղղակի հիշեք։ Եթե կինը մենակ է, չի նշանակում, որ նա անպաշտպան է։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am