ՀՀԿ գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիա. վնասվել է Aysor.am-ի օպերատորի տեսախցիկը և հագուստը (Լուսանկարներ)
ՀՀԿ կենտրոնական գարսենյակի առջև «Հայաստանի փրկության ճակատ» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում պայթեցված ճայթռուկի հետևանքով վնասվել է Aysor.am լրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը:
Ըստ դրա օգտագործման կանոնների՝ արգելվում է այն օգտագործել փակ տարածություններում, ունի վտանգավորության երկրորդ աստիճան:
«Օգտագործել մարդկանցից, շինություններից, ծառերից, ճանապարհներից հինգ մետր հեռավորությամբ: Օգտագործել միայն բաց տարածությունում՝ քամու բացակայության պայմաններում», - մասնավորապես՝ նշված է օգտագործման կանոններում: