Այսօր «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը հրավառություն կազմակերպեցին ԱԺ ամբիոնից:Ավելի ուշ Մանե Թանդիլյանը, դուրս գալով ԱԺ դահլիճից, հայտարարեց, որ այդ քայլը գործընկերային չէ.«Մենք դահլիճում չպետք է անակնկալի գայինք: մենք գործընկերներ ենք եւ լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ: Իսկ սա գործընկերային վերաբերմունք չէ»:
Ինչպես ասաց՝ դահլիճում հեգնական արտահայտություններ հնչեցին ու ինքը գործընկեր պատգամավորներին կոչ է արել չհեգնել ու հարգանքով մոտենալ։ Եթե տեղյակ լինեին, կմիանայի՞ն այդ ակցիային, Թանդիլյանն ասաց․ «Ես այդ հարցին կպատասխանեմ ապրիլի 18-ից հետո, իսկ այժմ որեւէ մեկնաբանություն չունեմ»։
Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն էլ ողջ ընթացքում թաշկինակով փակեց քիթը եւ հորդորեց բացել դահլիճի դռները, որպեսզի ծուխն անցնի: Այնուհետև Գորիգիսյանն առաջարկեց ընդմիջում վերցնել:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը