Հայտնի է Յուվեցի Կարոյի փեսայի մահվան պատճառը

Նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի մահվան իրական պատճառն արդեն հայտնի է: «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ կիսագնդերի հարփորոքային շրջանների իշեմիկ ինսուլտը։ Գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 27-ին Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել էր Գոռ Առաքելյանի դին, ով հանրության շրջանում առավել հայտնի է որպես ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանն ընդամենն ամիսներ առաջ է քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Նա 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքի մոտ վեճի էր բռնվել` իր ավտոմեքենայի ճանապարհն իրենց ավտոմեքենան կայանելով փակած Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ: Վեճն ավարտվել էր կրակոցներով, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այլև պատահական անցորդները։ Արարքի համար Գոռ Առաքելյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ վերաորակվեց ավելի մեղմ մեղադրանքով: Իսկ վիճաբանության մյուս կողմին` Ներսես Մելքոնյանին և Վալերիկ Հովհաննիսյանին, խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել: Սակայն 2017թ. Մայիսին հայտնի դարձավ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանին:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am