Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետքերով

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը արժանացել է բուռն քննարկումների, եթե ոմանք այն աննախադեպ ու հումանիստական են որակում, ապա շատերի համոզմամբ նման ելույթը բացատրվում է միայն ու միայն այն իրողությամբ, որ իրականում եւ Սահմանադրությամբ Արմեն Սարգսյանը չունի համարժեք լծակներ, որպեսզի իրականացնի իր տեսլականը։ Եւ ուրեմն այս պարագայում այլ բան չէր մնում Արմեն Սարգսյանին, քան հանրությանը երեւալ մարդասիրական, խաղաղասիրական եւ հանդուրժողական կեցվածքով, ինչն էլ արեց Լոնդոնից Հայաստան ժամանած մեր նախագահը։ Այդուհանդերձ նա նոր մշակույթի հիմքեր դրեց, չնայած իր ցանկության, որպեսզի Հայաստանի պաշտոնաթող բոլոր նախագահները ներկա գտնվեն երդմնակալությանը, դա տեղի չունեցավ, բայց փաստը չխանգարեց, որպեսզի նորընտիր չորրորդը արժանին գնահատի ՀՀ երեք նախկին նախագահներին ․«Հայաստանի հանրապետությունը չնայած Սպիտակի երկրաշարժի հետեւանքին, չնայած պատերազմի ծանրությանը, տնտեսության փլուզմանը, անկախության անցնող տարիներին արձանագրել է ձեռքբերումներ եւ անցել կարեւոր ճանապարհ», - գնահատական հնչեցրեց Արմեն Սարգսյանը, արձանագրելով այդ գործում Հայաստանի երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ջանքն ու ներդրումը: Համաձայն ենք մենք Սարգսյանի գնահատականին, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է, խնդիրն այստեղ առավելապես քաղաքական մշակույթի տիրույթում է, ինչը փորձեց դնել Արմեն Սարգսյանը՝ ցույց տալով նաեւ, որ երկու նախագահներից ինքը չի նեղացել, քանզի հասկանում է, որ առաջին եւ երկրորդ նախագահների խնդիրն իր հետ չէ, այլ Սերժ Սարգսյանի, որը պատվել էր ինագուրացիայի միջոցառումը։ Հատկանշական է, որ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց նաեւ Քոչարյանի գրասնեյակը, ինչը եւս ապացույցն է այն բանի, որ խնդիրը Քոչարյան-Սերժ Սարգսյան տիրույթում է։ Լավ կլիներ, որ նույն տեսանկյունից մտածեին նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ իրենց ներկայությամբ նոր՝ քաղաքական համերաշխության մշակույթի հիմքեր դնեին՝ ինչ-որ առումով ամրապնդելով նաեւ Արմեն Սարգսյանի դիրքերը։ Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը լիազորությունների այնպիսի շրջանակ է թողել Արմեն Սարգսյանի համար, որ նրա հետ հետագա համագործակցության եւ ոչ մի եզր չի մնացել, Արմեն Սարգսյանն անգամ «անգլիական թագուհու» կարգավիճակին կերազի։ Սրանով է թերեւս բացատրվում այն անտարբերությունը, որ դրսեւորեցին նախկին նախագահները։ Մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանն ինքն էլ իր ելույթում մնացել է «կենացային» մակարդակում, խոսել խնդիրների ու հիմնախնդիրների մասին, որոնցից տեղյակ է ՀՀ ցանկացած քաղաքացի, սակայն չառաջադրել որեւէ լուծում։ «Այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը և ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն և հզոր Հայաստան: Հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է: Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին» հայտարարում է նա։ Հիշեցնենք, որ ժամանակին , մասնավորապես, պաշտոնը ստանձնելու երկրորդ ժամկետին իր երդմնակալության ժամանակ էլ Սերժ Սարգսյանն էր խոստանում ավելացնել մարդկանց « դրսևորվելու ուղիները»․ Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ՝ նաև յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում և արդյունք է տալիս: Մեր հիմնական խնդիրն է՝ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսևորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունը՝ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն» 2013-ին ասում էր Սարգսյանը:Թե որքանով ստացվեց, դատեք ինքներդ։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am