Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համաձայն չէ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկման հետ, թե իրենից հիասթափվել են։
«Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, ինչքանո՞վ է դա համընկնում շատ մարդկանց գնահատակնների հետ», -ասաց Կարեն Կարապետյանը։
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է անում ԵՏՄ տարածք Ռուսաստանում աշխատող հայ վարորդների իրավունքները պաշտպանելու համար, քանի որ վերջին օրերին դարձյալ ահազանգեր կան, որ հայ վարորդներին ՌԴ-ում նեղն են գցում: Պատգամավորն ասաց, թե կառավարությունը «մի հատ վարորդական իրավունքի հարց չի կարողացել լուծել»:
«Որովհետև կառավարությունն էդ հարցին էնքան ուշադրություն, ինչքան որ դուք հիմա փորձում եք տալ, չի տալիս: Դիմում են, ուրեմն էդ հարցը կքննարկվի: Վարորդները պրոբլեմ ունեն: Պրոբլեմ ունեն, կլուծենք, վայ: Էդ ի՞նչ մի պրոբլեմ ա: Ի՞նչ են ասում վարորդներին՝ ասում են, եթե էդ երկրում ուզում ես աշխատես, դու ռուսերեն լեզուն պիտի իմանաս»,- վրդովված արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը