Ադրբեջանը գտնվում է վտանգի տակ

Ադրբեջանական իշխանությունների հասցեին խիստ քննադատություններով հանդես գալու համար աշխատանքից հեռացված նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը, ադրբեջանական կառավարության ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի` երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի գորչակալ լինելու մասին տեղեկությունների հետ կապված հայտարարել է, որ Ադրբեջանը գտնվում է վտանգի տակ, քանի որ մոտ ժամանակում ավելի սարսափելի դավաճանությունների մասին փաստեր ի հայտ կգան:

Այս մասին հաղորդում է minval.az կայքը, Արիֆ Մամեդովը գրել է facebook-ի իր էջում:

«Ռուսաստանյան լավ տեղեկացված հետախույզ Յուրի Շվեցի կողմից տարածաված տեղեկաթյունը այն բանի վկայությունն է, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վտանգի տակ: Հավատացնում եմ, որ երկրի ներսում առկա է մեր պետականության դեմ գործող հեղինակավոր ցանց, որի մեջ մտնում են իշխանության մեջ գտնվող ամենաազդեցիկ անձինք` նախարարներ, փոխնախարարներ, Նախագահի աշխատակազմից բարձրաստիճան բազմաթիվ անձինք, ինչպես նաեւ դեսպաններ», -գրել է նա: Արիֆ Մամեդովը նշել է, որ այդ փաստերի մասին տեղեկացված է եղել ազգային անվտանգության պաշտոնանկ արված նախարար Էլդար Մահմուդովը, որը համապատասխան զեկույց էր ներկայացրել երկրի ղեկավարությանը: «Շատ մոտ ապագայում ջրի երես դուրս կգան ավելի սարսափելի դավաճանությունների մասին փաստեր», -հայտարարել է նա: Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը պաշտոնանկ է արվել այն բանի համար, որ երբ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար, իսկ 2013 թվականին էլ Ադրբեջանի ԱԳՆ կոլեգիայում ադրբեջանցի դիվանագետներին մեղադրել էր իրենց աշխատած երկրների ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ: Էլդար Մահմուդովը ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ազատվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով: Անցկացված հետաքննությունների ընթացքում պաշտոնական վարկածով բացահայտվել էր, որ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ, ինչի վրա միլիոններ է վաստակել: Նախարար Ալդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ գաղտնասլող սարքերով հետեւել են Ադրբեջանի բիզնես-վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությունը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:  

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ» ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ 7-ժամյա լայնածավալ հարվածային գործողության ավարտի մասին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Լավրովը՝ ռուսական տանկերների դեմ հարվածների մասին․ «Սա նույնիսկ ծովահենություն չէ» Փաշինյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել (video) Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասին Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. «Հետք» Երևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ «Ազատություն» «Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին «Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ» ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ» ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ» Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ» Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am