Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է նվեր ընդունում/տեսանյութ/

Բաց նամակ Գարեգին Բ-ին Վեհափառ տեր, Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:

Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից, քաջալերում եք նմանատիպ նվերները և Ձեր մտքով իսկ չի անցնում հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել կարիքավոր ուղղություններով: Դուք խրախուսում եք այս արատավոր մոտեցումները՝ Ձեզ նվերներ շռայլողներին «բարերար» կոչելով և խաղալով նրանց փառասիրության նուրբ զգայարանների հետ:
Հենց նման մոտեցումներով է, որ վանում եք հավատացյալներին Հայ առաքելական եկեղեցուց: Արսեն Սարգսյան  Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Երևան Հ. Գ. Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ Զատկի տոնից առաջ Ռուսաստանից անհատ ոսկերիչ ու գործարար Գարուն Քոչարյանը Վեհափառ Հայրապետին նվիրաբերել է հայրապետական գավազան։ «Այդ մարդու ցանկությունն է, ու մենք որևէ կերպ իրավասու չենք այդ մարդուն թելադրել՝ ինչ անի: Եթե այդ մարդը ցանկություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին որևէ ընծա նվիրել, կարծում եմ, որևէ մեկն իրավունք չունի անձին թելադրել, թե ինքն ինչպես տնօրինի իր կարողություններն ու իր ցանկություններն ինչպես կատարի», – նշեց Տեր Վահրամը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ էլ գումարներ, միջոցներ նպատակաուղղել է և սոցիալական ծրագրերի, և «Հայաստան» հիմնադրամին, նաև՝ Արցախի Հանրապետությանը։ «Հետևաբար, կարծում եմ, անտեղի են բոլոր նման քննադատությունները, ի վերջո, այն, ինչ որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերվում է և պահվում է, դա ազգի հարստությունն է և ոչ թե անհատների: Այսօր այդպիսի գավազաններ, պատմական գավազաններ, տարբեր սրբություններ, որոնք որ իրականում շատ ավելին արժեն, քան այս ընծայաբերված գավազանը, ցուցադրվում են Էջմիածնի թանգարաններում ու բոլորն էլ այցելում ու տեսնում են:
Հետևաբար, ֆիքսվել ինչ-որ մի բանի վրա ու դա դարձնել շահարկման առիթ, կարծում եմ, ճիշտ ու բարոյական չէ»,- նշեց նա։ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցրեց՝ «եթե հարկ լինի, այդ ոսկին էլ կծառայի մեր ժողովրդի կարիքներին»։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am