Գործարքի վավերության համար կնիքի առկայությունն այլևս պարտադիր չէ

«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որն էականորեն կթեթևացնի իրավաբանական անձ հանդիսացող քաղաքացիների գործունեությունը: Բանն այն է, որ նոր նախագծով առաջարկվել է գործարքի վավերությունը չկապել կնիքով դրոշմված չլինելու հանգամանքի հետ, ինչպես նաև բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը: «Գործարարությամբ զբաղվելը 2018» ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով ՀՀ զբաղեցրած դիրքի համար հիմք է հանդիսացել նաև օրենսդրության մեջ իրավաբանական անձանց համար կնիք ունենալու և կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը:

ՀՀ քաղաքացիական, վարչական դատավարության և հարկային օրենսգրքերում, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում առկա են կնիքի կիրառելիության վերաբերյալ դրույթներ, որոնք խնդրահարույց են վերոնշյալ տեսանկյունից: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, որի ընդունման արդյունքում կբացառվի կնիքի կիրառման անհրաժեշտությունը: Նախագիծը կառավարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել երեկ, և մինչև ապրիլի 25-ը հանրությունը կկարողանա քվեարկել այս նախագծին կամ առաջարկով հանդես գալ: Նշենք, որ նախագծի համաձայն՝ փոփոխության կենթարկվի քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ առաջին նախադասության մեջ կհանվեն «կնիքով դրոշմված լինելը» բառերը: Փոխարենը նախադասությունը կլրացվի հետևյալ բովանդակությամբ. «Գործարքի՝ կնիքով դրոշմված չլինելը չի հանգեցնում այդ գործարքի անվավերության»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Ռուսաստանը այդ հարցը շատ արագ լուծելու է․ ցամաքային ծանր հարձակումներ են սպասվում․ Հայկ Նահապետյան (video) ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դրել մարդու իրավունքների ՝ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի փուչիկը «պայթեց»․ փաստերի դաժան իրականությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի, 45 վկաների, Հուստիանե, Եվփիմե և Քրիստինե կույսերի հիշատակության օրն է այսօր Գժվել ենք․ ում դուռը գնում ենք՝ խաբում են․ ես իմ աչքով եմ տեսել՝ տղես ողջ ա․ անհետ կորածի մայր (video) Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում․ Տիգրան Դումիկյան #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ հրապարակ եկավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը․ Հայկ Նահապետյան (video) ԱԱ-2026․ Հայտնի է եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը «Կարո՞ղ եք գուշակել՝ գույքի օտարումից ինչքա՞ն փող է մուտք արվել բյուջե. դժվար կարողանաք. չկա ոլորտ, որտեղ սրանք չեն…». Արթուր Դանիելյան Շիրակամուտում գետից դուրս է բերվել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը Ոչ նորմալ ճանապարհ ունենք, ոչ մի բան․ գյուղում շարժ չի մնացել․ գյուղացին՝ Նարեկ Կարապետյանին (video) Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան Շոգը չի նահանջում․ Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Սուրենյանը՝ Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում լույս չի լինի Ջրասուզակը 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին Իսպանիայի հավաքականը` ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է «Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am