Սերժ Սարգսյանին հիշում են ու պահանջում

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը խորհրդարանում վերածվեց Սերժ Սարգսյանի փառաբանման ցերեկույթի։ Հանրապետական պատգամավորներն առիթն օգտագործեցին թեկուզ անանուն, ոչ հասցեական գնահատելու թափված ջանքերը եւ այն, որ ՀՀ-ին հաջողվել է առանց որևէ կորստի դուրս գալ ՌԴ-ի և Արևմուտքի շահերի տիրույթից և դառնալ յուրահատուկ կամուրջ։ Մասնավորապես, Սամվել Ֆարմանյանը նկատեց, թե այսօր լավագույն առիթն է արձանագրել ու պատասխանել բոլոր հոռետեսներին, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ այս կամ այլ ամբիոնից քննադատում էին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև տարվող քաղաքականությունը և կանխատեսում էին հնարավոր և անհնար դռների փակում, հարաբերությունների վերջ և այլն, եւ այլն։ Մի խոսքով քննարկումը դրվել էր այն հունի մեջ, որ միայն պետական եւ անփոխարինելի քաղաքական գործիչը կարող էր հասնել նման համաձայնագրի ստորագրման՝ ունենալով Ռուսաստանի պես հզոր դաշնակից։ «Համաձայնագիրը պատմական նշանակություն ունի ՀՀ-ի համար, և մեր երկրի կողմից իրականցված արտաքին քաղաքականության առանցքային դրվագներից մեկն է: Մի քաղաքականություն, որն իրականացվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ-ն այսօր Արևելյան գործընկերության միակ պետությունն է, որը լիարժեք անդամակցելով անվտանգության մեկ այլ բևեռի՝ ՀԱՊԿ-ի հետ, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, նման ամբիցիոզ համաձայնագիր է ստորագրել, և այսօր քննարկում են վավերացման հարցը»,-ասաց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց եվրոպացի գործընկերներին քաղաքական գործընթացներով պայմանավորված չխեղաթյուրել համաձայնագրում ամրագրված դրույթները։ Նրա խոսքով, եթե Ադրբեջանը նման մի համաձայնագիր ստորագրելիս լինի, պետք է հիմք ընդունվեն ՀՀ հետ համաձայնագրում ընդունված դրույթները: Եվ այդ դրույթները վերաբերում են հակամարտության կարգավորմանը առանց ուժի ու զենքի գործադրման, ազգերի ինքնորոշմանն ու տարածքային ամբողջականությանը: «Եթե այս դրույթները հետագայում հանկարծ խեղաթյուրվեն, դա լրջորեն կվտանգի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցային գործընթացին: Եվ ես համոզված եմ, որ մեր Եվրամիության գործընկերները հետևողական կլինեն, որ այս դրույթները որևէ ձևով հանկարծ չխեղաթյուրվեն»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:«Այս համաձայնագիրը աննախադեպ է նրանով, որ այն հասունացած, նախապատրաստված և աշխարհաքաղաքական հանգամանքները նկատի առնող համաձայնագիր է: Այո, հեշտ չէր «կամ-կամ»-ի քաղաքականությունից անցնել «և-և»-ի քաղաքականության»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:Նրա խոսքով՝ ընդհանրապես ճիշտ մոտեցում չէ, երբ հարցը դրվում է այսպես. «Եթե դու ինձ հետ չես, ուրեմն իմ դեմ ես: Նոստալգիկ ձայները, որ լսվում են Ռուսաստանից, դրա ցավով են տառապում, որովհետև իրենք միշտ ուզեցել են էդպես տեսնել: Հիմա մենք դա ենք ցույց տալիս, որ փոխվել է աշխարհը»:Նաիրա Զոհրաբյանը, սակայն, նկատեց, որ համաձայնագրի կյանքի կոչման համար միայն վավերացումը բավարար չէ, պետք է քաղաքական կամք՝ դրանում եղած կարևոր դրույթները կյանքի կոչելու համար։ «Այս համաձայնագրով առաջարկվում են լրջագույն վիրահատական քայլեր, արվելո՞ւ են դրանք, թե՝ ոչ։ Իմիտացիաների ժամանակշրջանն անցել է», - ասաց նա։ Մինչդեռ Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտարարեց, թե «Հայաստանը չի տանում երկու ինտեգրացիոն գործընթաց, դա սուտ է: Եվ ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵՏՄ-ի հետ կապված»։ Ըստ նրա՝ Հայաստանը Եվրամիության հետ հնացած իր պայմանագիրը պետք է թարմացներ, ինչը թարմացվել է: «Այո, մենք ունեցել ենք շանս ավելին ստանալու, մենք այդ շանսից զրկվել ենք: Մենք ստացել ենք ԵՏՄ, հուսով եմ կառավարության անդամները լսում են, երեկվանից ՌԴ տարբեր քաղաքաներում հայ վարորդներին ոստիկանությունըն նեղն է գցում՝ ասելով, որ վարորդական իրավունք պետք է հանել»,- ասաց նա շարունակելով,- «Այստեղ հայտարարություններ են հնչում, թե տեսաք՝ այս արեցինք, այն արեցինք, բայց ոչ մի փաստ չի արձանագրվել: Արձանագրվել է, որ Հայաստանը ստորագրել է փաստաթուղթ, վաղն էլ արձանագրելու է, որ վավերացրել է համաձայնագիրը։ Բայց խաղը սկսվելու է դրանից հետո՝ Հայաստանն այնպես կանի՞, որ ստեղծվի մի հակակոռուպցիոն մարմին վստահելի մարդկանցով, ովքեր կպայքարեն կոռուպցիայի դեմ, այնպես կանի՞, որ ունենանք անկախ դատական համակարգ, Հայաստանն այնպես կանի՞, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է, Հայաստանն այնպես կանի՞, որ ԿԸՀ-ն լինի այնպիսին, որ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրանա: Սրա մասին է խոսքը»,- նշեց նա: Մարուքյանն ասաց, որ, բնականաբար, իրենք կասկածներ ունեն։ Բայց վերահսկելու են, որ լինի այդպիսին: «Բայց իմացեք, բոլոր հարթակներում, որտեղ կհայտարարեք, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է, մենք կասենք՝ սուտ եք ասում, և բոլոր այն հարթակներում, որտեղ կասեք, որ այս համաձայնագիրը իրականացնում ենք, եսիմ ինչեր են եղել, եթե չեղան, մենք դա էլ ենք ասելու, որ սուտ է»։ Անի Սահակյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am