Տասը տարի առաջ կարծիք կար, որ Սարգսյանը լինելու է Քոչարյանի խամաճիկը. Փոլ Սթրոնսկի

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպիսին պետք է լինի Արեւմուտքի արձագանքը» խորագրով քննարկումը: Քննարկմանը ներկայացված են եղել Ժողովրդավարության ազգային հիմնադրամը, Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը եւ Վուդրո Վիլսոնի միջազգային գիտահետազոտական կենտրոնը: Նշված կազմակերպությունների, այդ թվում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի մասնագետները եւ հետազոտությունները դեռեւս անցյալ դարից իրական ազդեցություն ունեն ոչ միայն ԱՄՆ արտաքին քաղաքականության, այլեւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Քննարկման ընթացքում բարձրաձայնված հարցերը մեծապես առնչվում են Հայաստանի նկատմամբ տարվող եւ տարվելիք քաղաքականությանը, Արցախի խնդրին, սակայն անդրադարձ է եղել նաեւ մեր ներքաղաքական իրավիճակին եւ քաղաքական նոր մոդելին: Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան եւ Եվրասիա» ծրագրի ավագ մասնագետ Փոլ Սթրոնսկին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին, նշելով, որ եթե անգամ նա չլինի վարչապետը, ապա լինելու է իր վերահսկողության տակ գտնվող անձանցից մեկը: Բայց նման սցենարը Սթրոնսկին, այդուհանդերձ, քիչ հավանական է համարել, նշելով, որ «տասը տարի առաջ կարծիք կար, որ Սարգսյանը նախագահի կարգավիճակում լինելու է Քոչարյանի խամաճիկը», սակայն իրականությունն այլ ուղղությամբ զարգացավ: Վուդրո Վիլսոնի կենտրոնի ներկայացուցիչ, նախկինում Վրաստանում ԱՄՆ դեսպան Քենեթ Յալովիցն ասել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատերազմի վտանգը բացասաբար է ազդում ժողովրդավարության զարգացման վրա: «Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը իշխանությունների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու պատրվակ է հանդիսանում», - ասել է նա: Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ ինչ այլ հարցեր են քննարկվել Վաշինգտոնում: Հոդվածն  ամբողջությամբ՝«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա  համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am