Ինչպես են իրենց ամուսինների երդմնակալությունը ներկայանում Հայաստանի առաջին տիկնայք և ինչ է դա նշանակում/տեսաշար/

Ապրիլի 9-ին,  տեղի ունենավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Անկախ Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ սա նախագահի 7-րդ երդմնակալության արարողությունն էր: Նախքան երդմնակալության արարողությունը նորընտիր նախագահը տիկնոջ հետ նախագահական նստավայրում հյուրընկալել էր Սերժ եւ Ռիտա Սարգսյաններին։ Համաձայնեք, որ տղամարդկանց կյանքում մեծ դեր են խաղում իրենց կողակիցները, ուստի Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում վստահությություն էր հայտնել, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, կօգնի ամուսնուն իր պաշտոնում հաջողություններ գրանցելու հարցում։ « Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը»,-պատասխանել  էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Նորություն չէ, որ հագուստի ընտրությունն ունի իր հոգեբանությունը եւ շատ բան կարող է պատմել մարդու հոգեվիճակի մասին։ Լինելով ամենականացի կայքը Հայաստանում՝ Wnews.am-ը որոշեց վերհիշել, թե ինչ տեսքով էին երդմնակալությանը ներկայացել Հայաստանի նախկին առաջին տիկնայք։ Եկեք միասին վերհիշենք Հայաստանի նախորդ նախագահների երդմնակալության արարողությանը առաջին տիկնանց. Բելլա Քոչարյան.

Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքի հետ երդմնակալության արարողությունից հետո, 2003թ.
Իր ամուսնու երկրորդ երդմնակալության արարողությանը, որը տեղի ունեցավ կառավարության համագումարների պալատում, Բելլա Քոչարյանն ընտրել էր ոսկեզօծ նախշերով կաթնագույն կոստյում։
Կաթնագույնը խորհրդանշում է պարզություն, մաքրություն, թեթեւություն։ Այս գույնի ընտրությամբ մարդիկ ցանկանում են թաքցնել իրենց լարվածությունը, քանի որ կարողանում են ստեղծել հավասարակշռված, հանգիստ մարդու տպավորություն։
  2008-ի ապրիլի 9-ը. Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը օպերայի դահլիճում Բելլա Քոչարյանն որպես երկրի առաջին տիկին վերջին անգամ ներկայացավ կանաչ հագուստով։ Կանաչը համառության, հավերժության, հաստատակամության գույն է։ Այն բարձրացնում է մարդու ինքնավստահությունը։ Նա, ով ընտրում է կանաչը, ցանկանում է դուր գալ շրջապատին, փնտրում է ինքնահաստատման ճանապարհներ։ Ռիտա Սարգսյան. ոսկեգույն հագուստ Ոսկեգույնը խորհրդանշում է ջերմություն, փառք, գեղեցկություն, հաղթանակ։ Հագուստի ընտրության մեջ այն հուշում է, որ տվյալ անձը պատրաստ է վճռական գործողությունների, ոչնչից չի վախենում։ Այս գույնը նախընտրում են էներգիայով լի մարդիկ։ Երեկ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությանը Ռիտա Սարգսյանն ընտրել էր ոսկեգույն-կանաչավուն կոստյում՝ կանաչ կախազարդով։ Հայաստանի նոր առաջին տիկին Նունե Սարգսյանը սպիտակ կոստյումով էր։ Սպիտակը պարզության, մաքրության եւ կատարելության խորհրդանիշն է։ Սպիտակ գույնն ընտրող մարդիկ սովորաբար կոկիկ են, անկեղծ, բարոյական։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am