Սերժ Սարգսյանի բլեֆները, կամ ինչպես գետնին տալ սեփական խոսքը

Ավարտվեց նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Իր ղեկավարման 10 տարիների ընթացքում վերջինս հասցրեց բավականաչափ սուտ խոստումներ տալ ժողովրդին, սիրառատ խոսքեր շռայլել հատկապես նախընտրական ժամանակահատվածներում: 2013 թվականին, օրինակ, բարձրագոչ հայտարարություններ էր անում, թե որքան շատ պետք է սիրել երկիրն ու ժողովրդին. «Եթե դու ժողովրդին չես ուզում սիրել, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել»,- իր ելույթներից մեկում հայտարարում էր Սարգսյանը: Որ տասը տարիների ընթացքում մեծամասամբ սառույցին են գրվել գրեթե բոլոր խոստումներն ու հավաստիացումները, որոնք տրվել են իշխանության ղեկավարի կողմից, ապացուցելու կարիք չկա: Այդ մասին վկայում է ոչ միայն մեր՝ ՀՀ շարքային քաղաքացիներիս կենսամակարդակը,իհարկե, ՀՀԿ-ականները գրեթե բոլոր ձախողումների դեպքում բացատրություն-արդարացում ունեն, թե ասենք՝ ինչու նվազագույն աշխատավարձը նախընտրական խոստման համաձայն չհասավ 70 հազարի, կամ նման հազար ու մի հարց, սակայն Սերժ Սարգսյանն անձամբ դրժել է իր հրապարակային խոստումները, հետ կանգնել սկզբունքներից, ասել մի բան, բայց ամիսներ հետո տրամագծորեն հակառակ բանը արել՝ ոտնահարելով իր՝ նախագահի խոսքի արժեքը: Հիշենք, թե ինչ էնտուզիազմով էր նա 2013-ի մարտ ամսին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցնում, թե պարտադրանք չկա ու չի կարող լինել Մաքսային միությանն անդամակցելու հարցում, դա այն ժամանակներն էին, երբ Հայաստանը սրընթաց սլացք էր վերցրել դեմի Եվրոասոսացում. «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն…Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»: Սակայն ամիսներ հետո՝ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու իր որոշումից հետո, որով անակնկալի բերեց անգամ թիմակիցներին, որոնք լրատվամիջոցների հետ զրույցում չէին հավատում, որ առաջնորդը Ռուսաստանում հայտարարել է այդ միությանն անդամակցելու մասին: Տարիներ հետո՝ 2017-ին Սերժ Սարգսյանը պիտի հայտարարեր, որ «անհիմն ու պարզապես ծիծաղելի» են հրապարակումները, երբ փորձում են 2013թ-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը ներկայացնել որպես «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում»: «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է Ս.Սարգսյանը: «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը՝ աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում»:Այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Բերված մեջբերումն ընդամենը մի հատված է Սերժ Սարգսյանի ելույթից, որը հնչել է 2015 փետրվարի 12-ին: Սակայն այդ «կրկեսը» ամիսներ տեւեց, Սերժ Սարգսյանը նույն տարի ամռանը մասնակցեց Ծառուկյանի կառուցած օլիմպիական ավանի բացմանը, մեկ տարի անց վտարանդի գործչին հետ ընդունեց քաղաքական դաշտ: Եւ ահա, այս պարագայում ակնկալել, որ Սարգսյանը պետք է պահի խոստումը՝ երկրի ղեկավար չդառնալու վերաբերյալ, միամտություն կլինի: Եւ չնայած 2014-ին Սահմանադրությունը փոխելու նախաշեմին, երբ ընդդիմությունն արդեն գուշակել էր, որ այդ փոփոխությունը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման նպատակ է հետապնդում, վերջինս պատրաստակամություն հայտնեց չլինել նախագահ կամ վարչապետ, այլ խոսքով՝ հեռանալ: Ընդ որում, նրա խոսքի տողատակում, հեռանալու հորդոր կար նաև առաջին և երկրորդ նախագահներին: Սարգսյանը իմիտացիա էր անում , որ կառավարման նոր համակարգն իր հետ բերելու է նոր մարդիկ և նոր քաղաքականություն: Ավելին, 2017-ին ընտրություններից առաջ միեւնույն թեմայով իսպանական EFE լրատվական գործակալությանը ավելի ճոխ խոստում էր տվել, պատասխանելով հարցին՝ նպատակ ունե՞ք շարունակելու Ձեր գործունեությունն ընտրություններից հետո եւ մնալ որպես վարչապետ, Սարգսյանը մասնավորապես նշել է, թե որտեղ էլ որ աշխատել է, երբեք չի մտածել, թե որն է լինելու իր հաջորդ պարտականությունը: «Հիմա էլ նույնն է: Ամեն ինչ իրավիճակից է կախված: Անկեղծորեն եմ ասում, որ նախատեսած որեւէ պլան չկա: Առաջնային նպատակն է՝ ապրիլի 2-ին անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ այն մեծ նպատակով, որ խորհրդարանը վայելի մեր ժողովրդի վստահությունը, քանի որ այս խորհրդարանն էապես տարբերվելու է նախորդ բոլոր խորհրդարաններից, որովհետեւ կառավարման համակարգն է փոխվում: …Եվ, իհարկե, շատ-շատ լավ կլինի, եւ ես շատ ուրախ կլինեմ, եթե լավ ընտրության հետ միասին կուսակցությունը, որը ես ղեկավարում եմ, ստանա շատ քվե: Այդ պարագայում վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը, ես այդ մասին հայտարարել եմ ամիսներ առաջ եւ ոչ մեկ անգամ: Եվ եթե կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կարողանա նույն տեմպով շարունակել բարեփոխումները մեր երկրում, ապա ես որեւէ մեծ խնդիր չեմ տեսնում, որ նույն վարչապետը շարունակի իր գործունեությունը: Ես մեծ կուսակցության ղեկավար եմ: Ես միշտ էլ ինձ համար իմ փորձի, իմ ջանքերի ներդրման տեղ կգտնեմ: Ես արդեն մի անգամ եղել եմ վարչապետ եւ գիտեմ, թե ինչպիսի տաժանակիր աշխատանք է դա: Դրա մասին երազում են նրանք, ովքեր երբեք մոտիկից չեն տեսել եւ չեն պատկերացնում, որ դա իրոք տաժանակիր աշխատանք է եւ ոչ թե վայելք»: Ժամանակը ցույց տվեց, որ գործ ունենք քաղաքական սովորական հնարքի հետ: Իրականության մեջ նոր կառավարման համակարգը փակում էր առաջին կամ երկրորդ նախագահների քաղաքական ռևանշի, այլ առաջնորդների քաղաքական հավակնությունների ճանապարհը՝ «կանաչ լույս» վառելով միայն Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Անի Սահակյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am