ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ Հայաստանը չի տանում երկու ինտեգրացիոն գործընթաց, դա սուտ է: Եվ ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵՏՄ-ի հետ կապված:«Մենք ստացել ենք ԵՏՄ, հուսով եմ կառավարության անդամները լսում են, որ երեկվանից ՌԴ տարբեր քաղաքաներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում՝ ասելով, որ վարորդական իրավունք պետք է հանել»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները երկու բան են ամբողջ աշխարհին հայտարարում, մեկն այն է, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը պարզվեց սուտ է:
«Այստեղ հայտարարություններ են հնչում, թե տեսաք՝ այս արեցինք, այն արեցինք, բայց ոչ մի փաստ չի արձանագրվել: Արձանագրվել է, որ Հայաստանը ստորագրել է փաստաթուղթ, վաղն էլ արձանագրելու է, որ վավերացրել է համաձայնագիրը։ Բայց խաղը սկսվելու է դրանից հետո՝ Հայաստանն այնպես կանի՞, որ ստեղծվի մի հակակոռուպցիոն մարմին վստահելի մարդկանցով, ովքեր կպայքարեն կոռուպցիայի դեմ, այնպես կանի՞, որ ունենանք անկախ դատական համակարգ, Հայաստանն այնպես կանի՞, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է, Հայաստանն այնպես կանի՞, որ ԿԸՀ-ն լինի այնպիսին, որ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրանա: Սրա մասին է խոսքը»,- նշեց նա:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը