Սյունիքում քարով եւ կացնի բութ մասով հարվածներ են հասցրել կնոջ գլխին․ կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային եւ գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի մի բնակչուհի՝ ծնված 1939թ.: Պարզվել է, որ տարեց կինը ծանր մարմնական վնասվածքները ստացել է Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող եւ անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է, որ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 1958թ. ծնված տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. վերջինս քարով եւ կացնի բութ մասով հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանում: Սյունիքի մարզի 1958թ. ծնված բնակիչը ապրիլի 9-ին ձերբակալվել է: Կատարվել է դեպքի  վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող կացինը, քարեր` արնանման նյութի հետքերով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ Զելենսկի Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Գողթանիկի ջրվեժում որոնվում է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. Սպուտնիկ Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից. Վահան Հովհաննիսյան Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ «Լադա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի «Շարժվում ենք առաջ». Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը Ողբերգական դեպք՝ Սևանում․ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. գետից դուրս է բերվել մեկ մարմին Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա Ծառուկյան Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ На самом деле надо расставить все точки над i 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». Ռուբեն Մելիքյան Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Բելգիայում շոգի պատճառով մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներին Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am