«168 ժամ» թերթը գրում է. ««Երկրի ղեկավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ՝ անցանկալի երևույթ է: Դա ԵՄ-ն ընդհանուր առմամբ չի ընդունում: Բայց կան երկրներ, որոնց դեպքում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղաքականությամբ և խնդիրներով: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը չափազանց կարևոր է Եվրամիության և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող Ղարաբաղյան հակամարտություն, գերտերություններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին: Սարգսյանն արդեն կանխատեսելի և, ինչ-որ առումով վստահելի գործընկեր է այս տերությունների համար, ուստի նրանք, ամենայն հավանականությամբ, համաձայն են», - «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական փոփոխություններին ու դրանց նկատմամբ ԵՄ-ի ու ՌԴ-ի վերաբերմունքին: Նրա խոսքով՝ ամենակարևորը ՀՀ հասարակության կարծիքն է ու տրամադրությունները, թեև այս անգամ ՀՀ հասարակության անդամներն անձամբ չեն ընտրելու: Գերմանացի քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ համակարգը թույլ է տալիս վարել ինստիտուցիոնալ պայքար: «Փողոցային պայքարն ու ռադիկալ քայլերն անընդունելի են և լի անկանխատեսելի հետևանքներով: Եթե կան պայքարի հարթակներ, պետք է պայքար վարել այդ հարթակներում ճիշտ ժամանակին»,- ասել է նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը