«Չափազանց կարևոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ավելի քան 25 տարի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անց են կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա: Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը:23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հաշտեցումը ձեռք է բերվել հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ»,-այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է նախօրեին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը։
«Հայաստանը բարձր է գնահատում այդ միջնորդական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման լուծման որոնումներում: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության և համաձայնության գալու քաղաքական կամք: Իր կողմից Հայաստանն անում է հնարավոր ամեն բան խաղաղության ձեռքբերման համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույնպես նույնկերպ կվարվի:Վերջ ի վերջո, բոլոր տարածաշրջանային հակամարտությունները լուծվում են, և «դրանք հաղթահարելի են»»,- ասել է նա:
Նա ընդգծել է, որ պատմությունը տեսել է հակամարտություններ՝ ոչ պակաս դաժան և ողբերգական:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը