Մոսկվան խոստանում է պատասխան գործողություններ ամերիկյան պատժամիջոցներին

Ռուսաստանի պաշտոնյաներն արձագանքել են ամերիկյան կողմի սահմանած նոր պատժամիջոցներին: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել մի քանի տասնյակ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների, ինչպես նաև ռուսական մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ: Պատժամիջոցների են ենթարկվել նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Պատճառների թվում է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ներգրավվածությունը: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նոր պատժամիջոցները որակել է «անօրինական և անընդունելի»: Նա կառավարությանը հրահանգել է պատրաստել պատասխան գործողությունների ծրագիր: «Մենք պարզ տեսնում ենք, որ այս ամենի հիմքում ընկած է նպատակ ՝ կարգավորելու սեփական տնտեսական խնդիրները ոչ մրցակցային ձևերով: Վատ ռուսների մասին այս բոլոր խոսքերն ընդամենը քաղաքականապես այս ամենը քողարկելու անհաջող փորձ է: Նրանց հիմնական տնտեսական նպատակն է առաջ մղել ամերիկյան առևտրային շահերն աշխարհում ի հակառակ ընդունված միջազգային առևտրային չափանիշների: Մենք դիտարկում ենք այս որոշումներն անընդունելի ու անօրինական, և իրավունք ենք վերապահում մեզ հանդես գալու պատասխան գործողություններով»,- հայտարարել է վարչապետ Մեդվեդևը: Մեդվեդևը նաև կոչ է արել կառավարությանը պատրաստել ծրագիր՝ պատժամիջոցներից տուժած ձեռնարկություններին աջակցելու համար: Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս քննադատել է նոր պատժամիջոցները: «Իհարկե Կրեմլը ուշադիր հետևում է զարգացումներին և աշխատանքները համակարգում կառավարության հետ»,- ասում է Պեսկովը: Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է խորը ուսումնասիրության ենթարկել իրավիճակը՝ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար: Վաշինգտոնի նոր պատժամիջոցները կապված են Ռուսասատնանի ապակառուցողական գործունեության հետ: Այն ներառում է Ղրիմի բռնակցումը, Արևելյան Ուկրաինայի ապակայունացումը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցությունը, ռուսական կիբերհարձակումների իրականացումը և Ռուսաստանի հարձակումներն արևմտյան ժողովրդավարությունների դեմ: Բացի այդ վերջերս ԱՄՆ-ն ու երկու տասնյակից ավել այլ երկրներ արտաքսեցին տասնյակ ռուս դիվանագետների ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռուս լրտեսի թունավորմանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել օլիգարխ Օլեգ Դերիպասկան, ում ընկերությունը վերահսկում է աշխարհի երկրորդ ամենամեծ ալյումինի արտադրության ձեռնարկությունը: Բացահայտվել է Դերիպասկայի կապը Թրամփի քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ: ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառովԴերիպասկային պատկանող Rusal ընկերության բաժնետոմսերն անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով Հոնկոնգի բորսայում, որի արդյունքում ընկերության արժեքը նվազել է 2.5 միլիարդ դոլարով: Բացի նրանից, պատժամիջոցային ցուցակում են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը և նախագահ Պուտինի այլ մերձավորներ: Պատժամիջոցների սահմանումից հետո անկում է գրանցվել նաև Ռուսաստանի ֆոնդային բորսայում: Հաղորդվում է, որ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 9 տոկոսով, իսկ RTS-ի ինդեքսը՝ մոտ 11 տոկոսով: Ռուսական արտարժույթը դոլարի հանդեպ անկում է ապրել 3 տկոսով: Անկում են գրանցել նաև ռուսական այլ ընկերությունների բաժնետոմսեր:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am