«168 ժամ» թերթը գրում է. «Երեկվանից Հայաստանն ամբողջությամբ անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի. ավարտվեց Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդման արարողությամբ ստանձնեց նախագահի լիազորությունները, հրաժարական ներկայացրեց գործող կառավարությունը։ Մեկ շաբաթ անց՝ խորհրդարանում վարչապետի ընտրությամբ այս գործընթացն ավելի ամբողջական կդառնա։ Այլ խոսքով, երեկվանից ու առաջիկայում մենք ապրելու ենք նոր Հայաստանում, քաղաքական հարաբերությունների, իշխանական համակարգի միանգամայն նոր պայմաններում։ Առաջիկա ամիսներն ու գուցե տարիները Հայաստանի համար լինելու են անցման ժամանակաշրջան, քանի որ ապրիլի 9-ով ու ապրիլի 17-ով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ձևով, բայց ամենևին ու տակավին՝ ոչ բովանդակությամբ։ Հայաստանը շարունակում է ու դեռևս շարունակելու է ապրել իշխանության ներքին կառուցվածքի, ներքին հարաբերությունների, քաղաքական ողջ համակարգի ներքին կապերի նախկին՝ հին բովանդակությամբ։ Առայժմ փոխվել են միայն խաղի ֆորմալ կանոնները, սակայն խաղի բովանդակությունը մնացել է նույնը ու, անկեղծ ասած, դեռևս տեսանելի հեռանկար չի նշմարվում, որ այդ բովանդակությունը կարող է էական, որակական փոփոխությունների ենթարկվել՝ համապատասխանելով նոր համակարգի ձևին ու կանոններին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը