«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվ այսպես` խորհրդարանի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները: Դրանից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը Սահմանադրությամբ նախատեսված կարգով նորընտիր նախագահին ներկայացրեց իր հրաժարականը: Ու թվում էր՝ արարողակարգով նախատեսված իրադարձություններն այսքանով ավարտվեցին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երեկոյան վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական հայտարարություն է տարածել, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ապագա վարչապետի թեկնածուին. «Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն` որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Բայց նկատենք, որ այդ հայտարարությունն անելիս Կարեն Կարապետյանն ինքն էլ անհարմար վիճակում էր. չէ՞ որ ժամանակին իրեն Մոսկվայից հրավիրեցին՝ խոստանալով պաշտոնավարելու հնարավորություն տալ նաև ապրիլից հետո: Եվ երբ Կարապետյանը ոգևորված սկսեց հայտարարել, թե ցանկություն ունի և պատրաստ է վարչապետ մնալ ապրիլի 9-ից հետո, ՀՀԿ-ականները, մեջտեղ բերելով չորս տարվա մշտական բնակության ցենզը, հասկացրին՝ «որտեղ են գիշերում խեցգետինները»: Ու երեկ «առաջին դեմքի» մասին այդ հայտարարությամբ Կարեն Կարապետյանը ստիպված էր ընդունել նաև իր պարտությունը և հպատակվել Սերժ Սարգսյանին:»
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը