Երևանն ու Զանգեզուրը «գրավելու» Ալիևի ախորժակը պաշտոնապես բացված է

Հայաստանի ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես հայտնում էր. «Սույն թվականի ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»։ Երկու օրից Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Ալիևն իր նախընտրական «քարոզչությունը»՝ հաճելին «գործնականի» հետ է համատեղում: Բայց նրա նպատակը միայն «քարոզչական» չէ, նա փորձում է շոշափել միջազգային հանրության տրամադրությունները, եթե Ադրբեջանը ոտնձգություններ անի Հայաստանի սահմանների ուղղությամբ՝ ինչպիսին կլինի միջազգային հանրության արձագանքը: Ալիևը սա անում է այնպիսի հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանում և Հայաստանում ընտրություններից հետո կշարունակվեն ակտիվ բանակցությունները: Այսպես՝ գործ ունենք հանդուգն ու սանձարձակ առաջնորդի հետ, որի խոսքերը՝ «Երևանն ու Զանգեզուրը գրավելու մասին»՝ դառնում են պետական քաղաքականություն, իսկ այն միջազգային հանրության կողմից անտեսելը՝ հղի է ծանր հետևանքներով: Ի դեպ, օրերս Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել TACC գործակալության փոխտնօրեն, ծագումով բաքվեցի Միխայիլ Գուսմանին, որում նա մեղադրել է Հայաստանին ու խոսել իր բանակի նոր սպառազինությունների մասին: «Հայաստանը չի ցանկանում փոխել Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս-քվոն», ասել է Ալիևը, հավելելով՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն գլխավոր խոչընդոտն է, որը թույլ չի տալիս կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Հայտարարությունների մակարդակում Հայաստանը պնդում է, թե ցանկանում է բանակցություններ վարել: Իրականում, սակայն, զբաղված է դրանց իմիտացիայով: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փակ շրջան ստեղծվի, և այս ամենը վերածվի անվերջ մի գործընթացի: Դա ոչ մեզ համար է ընդունելի, ոչ էլ միջազգային հանրության»: Ալիևն, ապա շարունակում է՝ Բաքվի համար ընդունելի տարբերակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարումն է`այսինքն` «հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը գրավյալ տարածքներից». «Ադրբեջանական հողերի դեօկուպացիան առաջին քայլն է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհին: Այդ կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»: Ադրբեջանի նախագահը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրել. «Միջնորդական առաքելության մանդատ ունեցող՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետությունների ղեկավարների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է և պետք է փոփոխվի: Մենք միանշանակորեն համաձայն ենք այդ մոտեցմանը և կարծում ենք, որ այդ հայտարարությունները միանգամայն տեղին են: Մյուս կողմից՝ հայտարարություններն, իհարկե, շատ կարևոր են, սակայն մեզ հակամարտության կարգավորում է անհրաժեշտ»: Խոսելով ադրբեջանական բանակի վերազինման գործընթացի մասին` Ադրբեջանի նախագահը նշել է, թե այդ պրոցեսը գրեթե ավարտին է մոտեցել: «Միջազգային փորձագետների և կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր աշխարհի 50 ամենամարտունակ ու լավ սպառազինված բանակների թվում են: Մենք գործնականում ավարտել ենք բանակի վերազինման գործընթացը: Այսօր մեր բանակը հագեցած է թե՛ հարձակողական, և թե՛ պաշտպանական բնույթի ամենաժամանակակից տեխնոլոգիական և բարձր ճշգրտության աստիճան ունեցող սպառազինությամբ: Մենք սպառազինություն ենք ձեռք բերում աշխարհի լավագույն արտադրողներից: Ձեռք բերված այդ սպառազինությունը մեզ ինքնավստահություն է հաղորդում», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը: Նրա խոսքերից, միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ Ադրբեջանը փոխելու է սպառազինության ձեռքբերման ողջ քաղաքականությունը: «Առաջիկայում սպառազինության գնումն ավելի ընտրովի և կոնկրետ բնույթ կկրի` միտված այս կամ այն խնդրի լուծմանը»,- նշել է Իլհամ Ալիևը: Խոսելով ռուս-ադրբեջանական կապերի ներկա վիճակի մասին` նա պնդել է, որ դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելը հնարավոր դարձավ նախևառաջ Վլադիմիր Պուտինի հետ իր ունեցած անձնական լավ հարաբերությունների շնորհիվ. «Ռուսաստանի նախագահի հետ անձնական հարաբերությունները երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր գործոններից են: Մեր միջև առկա են շատ վստահելի հարաբերություններ: Մեզ համար փակ թեմաներ գոյություն չունեն: Եվ եթե ի հայտ են գալիս հարցեր, որոնք մեր միջամտությունն են պահանջում, ապա մենք առանց վարանելու զանգահարում ենք միմյանց կամ հանդիպում ենք և կարգավորում այն կնճռոտ հարցերը, որոնք ծագել են ենթականերից որևէ մեկի մեղքով»,- ասել է Ալիևը: Պաշտոնական Երևանը նոր իրավիճակում է հայտնվել. Նախիջևանը կարող է դառնալ Ալիևի հիմնական «ուղղությունը»՝ իրավիճակն անընդհատ լարելու տեսանկյունից: Հարկավոր է դիվանագիտական նոր աշխատանք՝ կոնկրետ, հետևողական, եթե կուզեք՝ ավելի «հարձակողական»՝ Ալիևին դիվանագիտորեն զսպելու տեսանկյունից: Թամար Բագրատունի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am