Փոխնախարար Արսեն Քարամյանը բուլղարական ծովափում բնակարան է գնել. hetq.am

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը 2011 թ. բուլղարական ծովափին բնակարան է գնել: 44-ամյա ՀՀԿ-ական Քարամյանն իր կարիերան սկսել է Երեւանի պետական համալսարանից: 2003-ից նա ղեկավարում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն, 2006-ին եղել է վարչապետի օգնական, 2006-2009-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր, 2009-ից նշանակվել է փոխնախարար: Քարամյանի բնակարանը գտնվում է Բուրգասի մարզի Նեսեբր համայնքի Սվետի Վլաս քաղաքում՝ «Royal Palm» հյուրանոցային համալիրում: Վերջինս այսպես կոչված «apartment hotel» է, որն իր հյուրերին առաջարկում է երեք տիպի 206 բնակարաններ՝ ստուդիաներ, մեկննջասենյականոցներ ու երկննջասենյականոցներ: Սեւ ծովից ընդամենը 100 մետրի վրա գտնվող համալիրն ունի նաեւ երկու լողավազան, մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի, խանութներ եւ այլն: Բուլղարական շատ այլ հյուրանոցների նման այստեղ էլ կան վաճառվող ու վաճառված բնակարաններ, որոնցից մեկը, փաստորեն, Քարամյանինն է: Ինչպես կարող ենք տեսնել փաստաթղթից, փոխնախարարն անշարժ գույքը գնել է 2011 թ. հոկտեմբերի 19-ին, իսկ ամսի 25-ին գործարքը պետական գրանցում է ստացել: Փաստաթղթում փակել ենք Ա. Քարամյանի ՀՀ անձնագրի ու բուլղարական բնակարանի համարները (բնակարանը 2-րդ հարկում է): Իր karamyan.am կայքում պաշտոնյան հրապարակել է տարբեր լուսանկարներ, այդ թվում՝ ընտանեկան արխիվից: Դրանցից երկուսը, որոնցում Արսեն Քարամյանն ու նրա տիկին Կարինե Նազարյանն են իրենց դուստրերի հետ, արվել են Բուլղարիայում 2011 թ.: Փոխնախարարի տիկնոջ ու դուստրերի լուսանկարը, մասնավորապես, հուշում է, որ այն արվել է հենց Նեսեբրում՝ թերակղզու հարեւանությամբ: Մանրամասները՝ hetq.am

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Սասու՛ն, անցյալդ հիշեցնե՞մ՝ որտեղ ես ավարտել․․․ Սամվելյան (video) «Լեշը փռել են ու հարձակվել վրան․ ի՞նչ թեմաների մեջ է Սասուն Միքայելյանը» (video) Ձեզ պետք էր ազատել․ ինչի՞ դիմաց է Փաշինյանը 5 միլիարդի պարգևավճար դուրս գրել․ Մեսրոպ Առաքելյան (video) Քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ․ Արամ Վարդևանյան (video) Անգրագետ Սասու՛ն, էդ ցանկությունդ գիտե՞ս՝ ինչ է լինելու․․․ մանկավարժ (video) Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am