Արտաշես Գեղամյանը «ծաղրում է՞» Սերժ Սարգսյանին
Այսօր Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը նշեց, որ Ի դեմս Սերժ Սարգսյանի, տա Աստված, որ մի կողմից ունենանք բանիմաց, խելացի վարչապետ, մյուս կողմից էլ ունենանք աշխարհաքաղաքական շատ բարդ զարգացումներին ծանոթ նախագահ: Հարցին՝ կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին խափանել Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելը, պատգամավորը պատասխանեց. «Օրակարգում չեմ տեսնում հարց, թե արդյոք նրանց կհաջողվի՞ կանխել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մտադրությունը: Եթե ասածս հիմնավորեմ, կնշանակի, որ այսօրվա սուրբ օրը իմաստազրկեմ: Այո, այսօր սուրբ օր է»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «եթե Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվի, այդ օրն է՞լ սուրբ կհամարեք»: Գեղամյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ եզակի դեպքերից է, երբ համոզված կլինեմ, որ բարձրագույն իշխանությունում կունենանք փորձառու, լավ մարդկանց»:
