Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի մասին

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ԶՈՒ արդիականացման 7-ամյա ծրագրի հույժ գաղտնի կետերին՝ ասել է, որ  հոկտեմբեր ամսին գերագույն գլխավոր հրամանատարը հանձնարարեց մշակել ԶՈՒ յոթնամյա արդիականացման ծրագիր, նշեց հստակ ժամկետներ, և իրենք այդ ժամկետներում աշխատանքը կատարեցին:  Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` Վիգեն Սարգսյանը պատասխանել է հարցին, թե ինչի՞ շնորհիվ է Սերժ Սարգսյանը կարողացել այդքան տարբեր ու կարևոր պաշտոններ զբաղեցնել: «Կարծում եմ, որ բնավորության հակադիր գծերի շատ յուրահատուկ համադրման շնորհիվ, որոնք թույլ են տվել ամբողջական ընկալել և ներազդել քաղաքական դաշտի վրա: Նա մի կողմից իմ իմացած ամենահամբերատար մարդկանցից մեկն է, որը պատրաստ է երկար գործընթացների, դրական արդյունքի հասնելու համար, մյուս կողմից որևէ կերպ չի նվազեցնում իր էմոցիոնալ տրամադրվածությունը և մարդկային վերաբերմունքը ամենատարբեր խնդիրների լուծմանը: Սովորաբար դրանք հակադիր բևեռներ են, մարդ կամ համբերատար, հանգիստ բնավորություն է ունենում, կամ էմոցիոնալ, իր մոտ դա համադրվում է»: Նախարարը պատմել է, որ Սերժ Սարգսյանը շատ խստապահանջ է առաջին հերթին իր և իր թիմի նկատմամբ: Ըստ նրա` դա առաջին հերթին երևում է նույնիսկ աշխատանքային օրացույցից, որն այս տասը տարիների ընթացքում եղել է գերծանրաբեռնված: «Որևէ միջազգային այց 48 ժամից ավել չի տևել` ճանապարհը ներառյալ: Որևէ օր չի եղել, որ ես հիշեմ տասը տարվա մեջ, որ նա բացակայի աշխատանքից վատ զգալու, առողջական խնդրի պատճառով: Որևէ տարի չի եղել, որ տասը-տասներկու օրից ավել արձակուրդ գնա, այդպես նաև թիմակիցները: Եվ դա, իհարկե, ավելացրել է արդյունավետությունը, որովհետև շատ ժամանակ է հատկացվել բուն աշխատանքին: Երկրորդ կարևոր հանգամանքն այն խստապահանջությունն է` մանրուքների նկատմամբ գերուշադրությամբ: Անհնար է նախագահի սեղանին դրվի մի փաստաթուղթ, նույնիսկ եթե կազմված է չափից ավելի մանրամասներով, ենթադրենք` նույնիսկ նախագահի մակարդակի չէ, որ ինքն առանց կարդալու վերադարձնի: Ցանկացած մարդ, ով ունի ասելիք և ցանկություն, ես չեմ հիշում մի դեպք, որ ինքը մերժի լսել` թե՛ թիմակցի, թե՛ ընդդիմախոսի մոտեցումները»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am