«ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները չեն սահմանափակվում:Սահմանադրությամբ, համոզված ենք, որ նա փայլուն կկատարի իր գործը, որովհետև ունի բավականին լավ անցյալ, դիվանագիտական փորձ, ապաքաղաքական անձնավորություն է», - լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Բավականին երկար համբերել եք, հիմա էլ համբերեք, մի քանի օր է մնացել, կորոշենք»,ապագա վարչապետի մասին հարցին էլ նման պատասխան տվեց:
Խոսելով վերջին շրջանում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարացման դեմ ուղղված բողոքի շարժումներից՝ Բաղդասարյանն ընդգծեց, որ դրանք այնքան շատ են, որ ինքն անգամ չի հասցնում դրանց հետ ծանոթանալ: Նրա խոսքով՝ Հանրապետականը անհանգստացած չէ նման շարժումներից, քանի օր հարգում է ժողովրդավարության կանոնները:
«Քաղաքացիական պայմանագրի» «Իմ քայլը» նախաձեռնության մասին հարց ուղղեցին, Բաղդասարյանը նկատեց. «Իրենց բարի երթ եմ ցանկանում, քայլելն առողջություն է»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը