«Թույլ չեմ տա Մարինա Պողոսյանը նսեմացնի Արփի Մերասի հեղինակությունը». Սարո Մերաս (Արփի Մերասի որդին) (video)

Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում սփյուռքահայ գործիչ Արփի Մերասի որդի՝ Սարո Մերասը, ներկայացրեց իր մոր և «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ իրավապաշտպան հանդես եկող Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործի շրջանակներում տեղի ունեցող իրադաձությունները. «Ես սփյուռքահայ գործիչ հանգուցյան Արփի մերասի որդին Սարո Մերասն եմ: Ուզում եմ նշել, որ Մարինա Պողոսյանը մարդու իրավունքների ինքնհռչակ ակտիվիստ է: Հենց սկզբից ուզում եմ նշել, որ այս պահին քրեական գործն ընթանում է և ես Մարինա Պողոսյանի վերաբերյալ ձեռնպահ կմնամ իմ դիրքորոշումն արտահայտելու»: Քրեական գործի պատմությունը հետևյալն է՝ Արփի Մերասը ընտանիքի բարեկամ Հրանտ Պողոսյանի միջնորդությամբ Երևանում ձեռք է բերում բնակարան: Որից հետո Հրանտ Պողոսյանի դստերը՝ Մարինա Պողոսյանին, Արփի Մերասը տալիս է լիազորագիր, որը նրան թույլ էր տալիս Հայաստանից իր բացակայության ընթացքում զբաղվել գույքի տնօրինությամբ: Չնայած այդ լիզորագրով տիկին Մարինա Պողոսյանին տրամադրվում էին լայն լիազորություններ, բայց Արփի Մերասը երբևէ նպատակ չի ունեցել այդ լիազորագրով թույլ տալ Մարինա Պողոսյանին առանց իր կամքի վաճառել, տալ վարձակալության այդ բնակարանը: 2015թ-ին տիկին Արփի Մերասն իմանում է, որ առանց իր համաձայնության Մարինա Պողոսյանը վաճառել է այդ բնակարանն ու ամբողջ հասույթն իրեն է պահել: Լուրն իմանալուց հետո, Արփի Մերասը քրեական գործ է հարուցում Մարինա Պողոսյանի դեմ, որովհետև այդ բնակարանը Արփի Մերասի համար շատ մեծ նշանակություն ուներ: Նրա նպատակն էր իր կյանքի վերջին տարիներն անցկացնել այդ բնակարանում, հետագայում այն թողնելով իր երեխաներին և թոռներին: Հարուցված գործի ընթացքում Արփի Մերասը հանդիպել է Մարինա Պողոսյանի հետ և դատարանի թույլտվությամբ զրույցը ձայնագրվել է: Զրույցի ընթացքում Մարինա Պողոսյանն ընդունել է, որ ապօրինաբար է վաճառել բնակարանն ու գումարը պահել իրեն: Արփի Մերասի որդին պնդում է, որ քրգործի դատավարության ընթացքում Մարինա Պողոսյանը ստահոդ հայտարարություններ է արել Արփի Մերասի վերաբերյալ. «Տիկին Մարինա Պողոյանը կասկածի տակ էր առել, Արփի Մերասի մտավոր առողջությունը, մինչդեռ վերջինս մինչև իր կյանքի վերջ եղել է իր ստեղծած մանկապարտեզի ադմինստրատոր»: Սարո Մերասը նաև նշեց, որ Մարինե Պողոսյանը նաև ասել է, որ ինքն է վճարել այդ բնակարանի վերանորոգման համար. «Տիկին Մարինա Պողոսյանը հայտարարել է, որ Արփի Մերասին մեծ դրամական միջոց է փոխանցել, բայց նա չի կարողացել, որևէ փաստաթղթեր ներկայացնել փոխանցած գումարի հետ կապված»: Բանախոսը հավելեց, որ ըստ Մարինա Պողոսյանի՝ Արփի Մերասը վատ հարբերություններ է ունեցել իր երեխաների հետ, բայց դա ևս սուտ է. «Մարինա Պողոսյանը նաև հայտարարեց, որ Արփի Մերասը ցանկացել է այդ բնակարանը փոխանցել իրեն ու իր որդուն: Ինչին ի պատասխան տիկին Մերասն ասաց՝ ինչու՞ պետք է ես նման բան ցանկանամ, եթե ունեմ 3 որդի և 5 թոռ, որոնց շատ սիրում եմ»: Սարո Մերասի նպատակն է պարզաբանել այս գործը և թույլ չտալ, որ Մարինա Պողոսյանը նսեմացնի Արփի Մերասի հեղինակությունը: Մանրամասները՝ տեսանյութում.

դիտվել է 571 անգամ
Լրահոս
Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am