«Սերժիկ սրիկա, Սերժիկ մարդասպան» պաստառով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի:
Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ։
Առանց որևէ հիմքի ոստիկանները սկսեցին հրմշտել Գասպարիին, ձեռքից խլել պաստառը։ Դեմիրճյան փողոցի վրա է գտնվում Արմեն Սարգսյանի հայրական տունը, ոստիկանները փակելով Գասպարիի ճանապարհը՝ սահմանափակում էին նրա տեղաշարժը թույլ չէին տալիս մոտենալ Սարգսյանի հայրական տանը։« Արմեն Սարգսյանը իրենից ոչինչ է ներկայացնում: Նա Սերժ Սարգսյանի նշանակած չինովնիկ է եւ շարունակվելու են ակցիաները անցած երկու- երեք տարիներին, անկախ նրանից նա կլինի վարչապետ, թե քողարկված վարչապետ»,- ասաց Վարդգես Գասպարին:
Հրմշտոցի արդյունքում վատացավ Գասպարիի ինքնազգացողությունը։
Ոստիկանությունը արգելեց Գասպարիին մնալ Արմեն Սարգսյանի հայրական տան մայթին՝ պատճառաբանելով, թե բնակիչները բողոքում են նրա՝ այդտեղ գտնվելու դեմ։
Բռնելով ձեռքերից ու ոտքերից՝ Գասպարիին հեռացրին դիմացի մայթ։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը