Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Նախագահի երդումից հետո ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Սիրելի ներկաներ, ուրախությամբ ողջունում և հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով»,- հայտարարեց Կաթողիկոսը:
Դիմելով Ա. Սարգսյանին՝ Գարեգին Բ-ն ասաց. «Մեր օրհնությունը, բարեմաղթանքներն ու շնորհավորանքն ենք բերում ձե՝զ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել՝ որպես ՀՀ-ի վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարգործություններով ներդրում բերել մեր ազգային եկեղեցական անդաստանում: Այսօր երդմնակալության այս արարողությամբ դուք վերահաստատում եք ձեր ուխտը հայրենիքին և մեր ժողովրդին՝ ամենայն պատրաստականմությամբ և հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացմանը, հայության համախմբան և լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կեսափորձը, հայրենիքում և սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պետք է նպատսեն առավել արգասավորելու նախագահի բարձր առաքելության մեջ»:
Կաթողիկոսը նաև խոսք ուղղեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին. «Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ՀՀ 3-րդ նախագահ Տիար Սերժ Սարգսյանին՝ անցնող տարիներին մեր երկրին և ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո Տիար Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը՝ դիմագրավելու ներքին և արտաքին մարտահրավերներ, առաջ ընթանալու և իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միաջզգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հաաբերությունների զորացման գործում: Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, արևշատ կյանք և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը