Էվելինա Խրոմչենկոն` «էժանագին» կնոջ բնութագրիչների մասին

Կան չխնամված կանայք, կան էքստրավագանտ, էլեգանտ, գերժամանակակից կանայք, և կան էժանագինները: Նրանց մասին է այս նյութը: Էժանագին ոճը գումարի պակասից չի գալիս և ոչ էլ զգեստապահարանում բրենդային ապրանքների բացակայությունից: Սա սեփական արտաքին տեսքի նկատմամբ չափի զգացման բացակայության արտահայտություն է: Այդպիսի կանանց մասին հաճախ է հիշատակում նորաձևության փորձագետ Էվելինա Խրոմչենկոն, ով մեզ սովորեցնում է գեղեցիկ տեսք ունենալ ոչ միայն ինքներս մեզ համար, այլ մեզ շրջապատող անձանց:

Նա հստակ հասկացնել է տվել, թե կանացի որ կերպարն է համարում էժանագին: Փայլփլուն քարերի առատությունը, կտորի վրա կենդանական դաջվածքները, ճղճղված ջինսերը, չափն անցած դիմահարդարումը, աքսեսուարների մեծ քանակությունը և անգամ եղունգների ճչան դիզայնը միայն փչացնում են կանացի իրական գեղեցկությունը՝ կնոջը վերածելով տոնածառի: Կան նաև այլ նշաններ, իհարկե: Եվ այսպես, ինչպես ճանաչել էժանագին կնոջը: Կախվածություն բրենդներից… Կանանց տեսակ կա, ում համար այնքան էլ կարևոր չէ ապրանքի տեսքը, որքան պիտակի վրայի գրությունը: Անգամ, եթե տվյալ իրը 2004թ. հավաքածուից է, նա, միևնույն է, կգնի այն և կկրի հպարտորեն, ավելին, բոլորին էլ կպատմի, որ այն Դիոր է կամ, ասենք, Հերմես: Չի կարելի շրջապատի հավանությանն ու հարգանքին արժանանալ՝ ի ցույց դնելով զգեստների՝ մոդելավորողների հայտնի անուններով պիտակները: Բրենդային ապրանքների իրապես չափն անցնելը ծայրահեղ էժանագին տեսք ունի, և անհարմար է այդպես փողոց դուրս գալ: Մեծամտություն… Ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան պարզությունն ու համեստությունը: Էժանագին կնոջը կարելի է ճանաչել ոչ միայն ճչացող հագուստով, այլև իր վարքագծով, որը հաճախ չափազանց ցուցադրական է: Դա վերաբերում է  և տաքսու վարորդների, մատուցողների, խանութների խորհրդատուների նկատմամբ դրսևորվող մեծամտությանը, հատկապես, երբ այդ մարդիկ չեն կարող տվյալ պահին արժանապատիվ պատասխան տալ: Նման կանայք սիրում են քննարկել ուրիշներին՝ նրանց վրա լցնելով զզվելի արտահայտությունների մեծ քանակ: Ոչ այնտեղ, ոչ այն ժամանակ… Էժանագին կանայք սխալմամբ համարում են, որ վառ արտաքին տեսքը հմայիչ լինելու գրավական է և կանացի գլխավոր զենքը: Նրանք խանութ կամ շուկա այն տեսքով են գնում, ասես պիտի մասնակցեն ինչ-որ խնջույքի կամ տոնակատարության: Նույնն է նաև աղբը թափել գնալու կամ շանը զբոսանքի տանելու ժամանակ: Այո, կինը միշտ պետք է խնամված ու հաճելի տեսք ունենա, բայց նա պետք է հասկանա, թե որտեղ պետք է հայտնվի լրիվ տոնական հագուկապով:
Հավատացեք, շատ հիմար տեսք ունեն այն կանայք, ովքեր սև տարածված ստվերաներկով ու կարմիր շրթներկով մարզասրահում մարզվում են, կամ կարճ շրջազգեստը՝ հուղարկավորության ժամանակ, իսկ ավելի սարսափելի է Հարության տոնի ժամանակ եկեղեցում հայտնվել փայլփլուն դիմահարդարմամբ և կարճ սեքսուալ շրջազգեստով: Շքեղություն և վարկ… Ֆինանսական հնարավորությունները ոչ միշտ են կնոջը հնարավորություն տալիս գնել այն իրերը և կոսմետիկ միջոցները, որոնք նա ուզում է: Բայց երբ դու տրոլեյբուսում տեսնում ես թանկարժեք մուշտակով, վերջին մոդելի այֆոն հեռախոսով մի կնոջ, ապա ակամայից մտածում ես՝ իսկ ինչո՞ւ այս շքեղ կինն իր սեփական մեքենայով չի երթևեկում, այլ հասարակական տրանսպորտով: Հա, իհարկե, բոլորի մոտ էլ լինում է այնպիսի դեպք, երբ հարկ է լինում երթևեկել հասարակական տրանսպորտով, եթե անգամ ավտոտնակում լյուքս դասի 4 մեքենա ունես: Բայց այստեղ խոսքն այն կանանց մասին է, ովքեր իրականում թերսնվում են, տանն առանց լույսի ու տաք ջրի են նստած, մինչև ականջները թաղված են պարտքերի մեջ, բայց չգիտես ինչպես ու ինչու՝ գնում են թանկարժեք ապրանքներ: Դա ոչ թե էժանագին կնոջ, այլ ամենաիսկական մուրացկանության կատարյալ դրսևորում է: Այդպիսի կինը չի կարողանում իր կյանքում առաջնայնություններ դնել, և, եթե անգամ նրանով հարուստ տղամարդ հետաքրքրվի, նա պարզապես նրան կսնանկացնի կամ խելագարության կհասցնի սպառողի իր հիստերիաներով: Տղամարդ-դրամապանակ… Էժանագին կինն իր տղամարդուն ընտրում է՝ ելնելով վերջինիս նյութական վիճակից: Այդ կինը նրա հետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ապահովում է նրան ամեն ինչով: Երբ վերջանան փողերը, վրա կհասնի հնին հրաժեշտ տալու և նորը փնտրելու ժամանակը: Եթե այդ կնոջ տղամարդը ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունենա, նա նրան չի աջակցի, նեցուկ չի լինի, պարզապես կհեռանա: Եթե տղամարդն ինչ-որ գործի մեջ կապիտալ է ներդնում, այդպիսի կինը բավարար խելք ու համբերություն չի ունենա՝ սպասել մի քանի ամիս, որպեսզի արդյունքում՝ ավելի շքեղ կյանքով ապրի: Սովորաբար այդպիսի կանանց երեխաները դաստիարակվում են իր ծնողների կողմից, իսկ նրանք փնտրում են հերթական հովանավորին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրեն հմայքն ու երիտասարդությունը: Իսկ վերջում՝ տապակած կարտոֆիլ ու ապրանքներ second hand-ից: Խմբագրության խորհուրդը: Էժանագին կերպարներ, զգացմունքներ ու հարաբերություններ շատ հաճախ են հանդիպում մեր կյանքում: Սակայն դա բոլորովին չի գեղեցկացնում կնոջը: Հետևիր քեզ, գտիր քո ոճը, հետաքրքրվիր նորաձև տրենդներով, բայց չափը մի անցիր քո կյանքում դրանք կիրառելիս: Կարդա, սովորիր, ճանապարհորդիր, սիրելի տղամարդու համար մուսա եղիր, և դու ոչ թե վառ դրոշմապիտակ, այլ իսկապես շքեղ կին կլինես: 168.am

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am