Երեկ՝ ապրիլի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին երկաթգծի կայարանի տարածքում՝ շինանյութի խանութի հարևանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում նշված հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Ալեքս Հ.-ի, 14-ամյա Վահե Մ.-ի, 13-ամյա Սերգեյ Բ.-ի, 14-ամյա Էրիկ Մ.-ի և 16-ամյա Էրիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ Էրիկ Պ.-ին ծեծի են ենթարկել նշված անձինք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ Բարեբախտաբար, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծվածը սովորում է Սյունիքի մարզի քոլեջներից մեկում, իսկ ծեծողներն էլ՝ նույն մարզի դպրոցներից մեկում։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հեաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը