Կողքից հետեւելով Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների քայլարշավին՝ Կարապետ Ռուբինյանը, եկել է այն համոզման, որ քայլարշավը, որպես ակցիա, թույլ է տվել ամենօրյա ռեժիմով շփվել ժողովրդի հետ նաեւ համացանցում, եւ այդ առումով այն հաջողված է։ «Բացի դրանից՝ կա նաեւ հոգեբանական գործոնը, որ սպասման հետ է կապված, եւ դա կունենա դրական ազդեցություն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը։
Ինչո՞ւ «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Քաղաքացիական պայմանագիրը» միասնական չեն։ «Միասնական են, նույն խնդիրն է, նույն մոտեցումները։ Ուրախությամբ լսեցի, որ իրենք էլ են մտածում, որ Սերժ Սարգսյանի պլանները խափանելու եւ հաջողության հասնելու դեպքում պետք է ձեւավորվի անցումային ժամանակավոր կառավարություն։ Եթե նկատել եք, դա մեր ծրագրի հիմնական կետերից մեկն է»,- ասաց Կարապետ Ռուբինյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրերս մամուլում տպագրված հոդվածին, ապա Կարապետ Ռուբինյանը ծանոթ չէ դրան։ Սակայն, դատելով արձագանքներից՝ այն պայքարից խուսափելու քողարկված ձեւ է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը