Ռուս գործարար, ՌԴ նախագահի մերձավոր, Օլեգ Դերիպասկայի ,ով ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում հայտնվելն «անհեթեթություն» է անվանել, կարողությունն, ըստ Forbes ամսագրի, նվազել է 957 միլիոն դոլարով: Այժմ նրա կարողությունը կազմում է 5,3 միլիարդ դոլար՝Լոնդոնի բորսայում En+ բաժնեմասերի 20%-ով կտրուկ անկման պատճառով:
«Այդ իրադարձությունները ցավալի են, սակայն ոչ՝ անսպասելի»,- ТАСС-ը մեջբերում է նրա խոսքը:
Նվազել են նաև մի քանի այլ գործարարների կարողությունները: Սուլեյման Քերիմովը կորցրել է 244 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգը՝ 41 միլիոն: Իգոր Ռոտենբերգի ու Կիրիլ Շամալովի կարողությունները չեն փոփոխվել, իսկ Վլադիմիր Բոգդանովն ու Անդրեյ Սկոչը նույնիսկ շահել են այդ որոշումից՝ մեկ միլիոն և 8 միլիոն համապատասխանաբար:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը նույնիսկ ուրախությամբ է ընդունել պատժամիջոցային ցանկում հայտնվել՝ նշելով, որ «դեռևս պատժված չլինելով ԱՄՆ-ի կողմից՝ իրեն հարմարավետ չէր զգում»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը