«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 26-ին ԲՀԿ-ից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ քաղխորհուրդը նիստ է հրավիրել, եւ Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի հինգ փոխնախագահներ ու քարտուղար են ընտրվել: Քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, եւ Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ։
Սակայն ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկը մեզ հայտնեց, որ իրականում Գագիկ Ծառուկյանն իր մոտ է կանչել Նաիրա Զոհրաբյանին, Մելքումյանին եւ Բագրատյանին ու ներկայացրել իր պլանների մասին, որին հաջորդել է հաղորդագրությունը։ Որտե՞ղ եք քաղխորհրդի նիստն արել՝ հարցրինք քաղխորհրդի անդամ Գեւորգ Պետրոսյանին։ «Նիստը կայացել է այնտեղ, որտեղ ԶԼՄ-ները հայտարարել են։ Դուք ասեք՝ որտեղ է կայացել, ես պատասխանեմ՝ ճի՞շտ եք, թե՞ ոչ։ Էստեղ ինտրիգ փնտրել պետք չէ»,- ասաց նա։
Ի դեպ, քաղխորհրդի փոխնախագահ Արմեն Արզումանյանը համարվում է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի մտերիմը. նա է Արզումանյանին ԲՀԿ տարել, եւ Արզումանյանի ջանքերով է նաեւ իրականություն դարձել ԲՀԿ-ի անդամակցությունը Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությանը։ Նշենք, որ արտաքին կապերի գծով փոխնախագահի կարգավիճակին հավակնել է Նաիրա Զոհրաբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը